Պուտինին ընտրելով՝ ռուսները ցույց տվեցին, որ հնարավոր չէ հաղթել Ռուսաստանի պետականությանը․ Մհեր Ավետիսյան

Իր դարավոր պատմության ընթացքում ամեն անգամ, երբ ռուս ժողովուրդն ու Ռուսաստանի պետականությունը կանգնել են լինել չլինելու առջև, կանգնել են գոյաբանական խնդրի առջև, միշտ էլ ռուս ժողովրդի ծոցից ծնվել են առաջնորդներ, ինչպիսիք են` Ալեքսանդր Նևսկին ու Դմիտրի Դոնսկոյը, Իվան Երրորդը, Մինինն ու Պոժարսկին, Պետրոս Մեծն ու Պուտինը, ովքեր ապավինելով Աստծուն և ռուս ժողովրդի խոհեմությանը առաջնորդել են սեփական ժողովրդին` փրկելով և հաղթանակներ ու փառք բերելով սեփական ժողովրդին ու պետականությանը։ Այո, ռուս մեծերի շարքում ես նշեցի նաև Վլադիմիր Պուտինի անունը և դա պատահական չէ, եթե հիշենք` ինչպիսի իրավիճակում Պուտինը ընդունեց Ռուսաստանի իշխանությունը և սկսեց առաջնորդել սեփական ժողովրդին։

Եվ այսօր էլ ռուս ժողովուրդը, փաստացի համախմբվեց Վլադիմիր Պուտինի շուրջ, համախմբվեց՝աննախադեպ բարձր վստահության քվե տալով Վլադիմիր Պուտինին, դրանով իսկ ցույց տալով ողջ աշխարհին, որ հնարավոր չէ հաղթել ռուսական պետականությանը, որ ռուս ժողովուրդը ապավինելով Աստծո զորությանը և համախմբված լինելով իր առաջնորդի շուրջ` պաշտպանելու է սեփական տեսակը, սեփական արժեքները, և հերթական անգամ հաղթելու է հակաաստվածային ուժերին։

Իսկ մենք, որպես հայ ժողովուրդ, պետք է ուրախ լինենք, որ մեր բարեկամ ռուս ժողովուրդը համախմբված է, ապավինում է Աստծո զորությանն ու կանգնած է սեփական առաջնորդի կողքին, քանզի հզոր և համախմբված Ռուսաստանը Հայաստանի համար, հայ ժողովրդի համար ապավեն է և որքան էլ որոշ տգետներ կամ անհայրենիքներ փորձեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում, ցանկացած բանական հայ հասկանում է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի հենարանը դա Ռուսաստանն է և ռուս ժողովուրդը, հետևաբար որքան ուժեղ և միասնական լինի Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը, այդքան ուժեղ և ամուր է լինելու Հայաստանն ու հայ ժողովուրդը։

Շնորհավորում եմ և Վլադիմիր Պուտինին, և ռուս ժողովրդին, որ նրանք մեկը մյուսին հավատալով, մեկը մյուսին նեցուկ լինելով ամուր են պահում ռուսական աշխարհն ու դրանով իսկ նաև հայկական աշխարհը։
Աստված պահապան հայ և ռուս ժողովուրդներրը, Հայստանն ու Ռուսաստանը …

դիտվել է 921 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am