3 միլիոն դրամ աշխատավարձ՝ մեկին, 4 միլիոն՝ մյուսին՝ առանց հիմնավորումների

2023 թվականի դեկտեմբերի 29-ին բազմավաստակ Մխիթար Հայրապետյանը հերթական անգամ նշանակվեց նախարար, այս անգամ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության։

Հայրապետյանի ղեկավարած նախարարությունում առկա է հատուկ վարչություն, որը պարտավոր է զբաղվել Հայաստանի թվային վերափոխման, թվային հասարակության և տնտեսության ձևավորման աշխատանքներով, ինչպես նաև՝ այդ ոլորտի բարեփոխումներով։

Հիմա Մխիթար Հայրապետյանն առաջարկում է ստեղծել հատուկ ՊՈԱԿ, որը պետական բյուջեից հավելյալ գումարի տրամադրման հաշվին կանի այն նույն աշխատանքը, որը պետք է աներ ԲՏԱ նախարարության համապատասխան վարչությունը։

Ստացվում է՝ Հայրապետյանն առաջարկում է ստեղծել մի ՊՈԱԿ, որի գործառույթն արդեն իսկ իրեն տրված նախարարությունում անող վարչություն կա։

Խոսքն այս դեպքում «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» անվանումով պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման մասին է, որի գործունեության համար պետական բյուջեից 2024թ. 10 ամիսների համար հատկացվել է 1,343,820.0 հազար դրամ, իսկ 2025թ. և յուրաքանչյուր տարվա համար՝ շուրջ 1,014,382.0 հազար դրամ։

Այս ՊՈԱԿ-ի նախահաշվի համաձայն՝ 2023թ. 3 ամսվա ծախսերի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է 771.3 մլն դրամ (որից 452.0 մլն դրամը կապիտալ ծախսեր են), իսկ 2024թ. համար՝ 981.66 մլն դրամ:

Ընդ որում, Կազմակերպության տարեկան աշխատավարձի ֆոնդը կազմում է 789.0 մլն դրամ (որից տնօրենի դրույքաչափը՝ 3.0 մլն դրամ, ինժեներ՝ 1.0-4.0 մլն դրամ, վարորդ՝ 400 հազ. դրամ):

Ուշագրավ է, որ Մխիթար Հայրապետյանը Կառավարության համաձայնությանն է ներկայացրել մի որոշման նախագիծ, որով առաջարկվել է, օրինակ, մարդուն տալ 3 միլիոն դրամ աշխատավարձ, բայց ներկայացված նախագծում բացակայում են՝ ինչպես աշխատավարձերի սահմանվող չափերի հիմնավորումները, այնպես էլ՝ մնացած ծախսերի գնագոյացման աղբյուրներն ու հաշվարկ-հիմնավորումները:

Աղբյուրը՝ 168.am

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Նիկոլը փչացնում է «նիկոլածին» Արամին․ Աննա Մկրտչյան (video) Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը» Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video) Այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ. Գառնիկ Դանիելյան Վեր ընկեք տեղներդ, գնացեք, փամփերսները հագեք․ Մարգարիտ Եսայան (video) Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի. Բագրատ Սրբազան Վահե Ղազարյա՛ն, ի՞նչ պատասխան ես տալու Նիկոլին․ Նարե Սոսեն նորից հեռացավ Հայաստանից (video) Փաշինյանը 96 ժամում հրաժարական պիտի ներկայացնի ժողովրդի ճնշմամբ. Սուրեն Պետրոսյան (video) Լուրեր են պտտվում՝ Արարատում ադրբեջանցի դիվերսանտ է մտել, տնետուն անցնում է․ Բագրատ Սրբազանի լայվը (video) Թեեւ անձրեւ է գալիս, սակայն ոչ մեկը տուն չի գնացել եւ դա է սարսափեցնում իշխանություններին. Բագրատ Սրբազան Լուլուին Նիկոլը շանտաժով է պահում․ Աննա Մկրտչյան (video) Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել Բախումներ հրահրողները հե՛նց դուք եք, դու՛ք եք գնում վտանգավոր քայլերի․ Տիգրան Աբրահամյան (video) Բաղրամյան պողոտայում մեծ թվով ցուցարարներ կան Փաշինյանը կա՛մ հեռանալու է, կա՛մ հեռացվելու է, ուրիշ ճանապարհ չկա. Բագրատ Սրբազան (video) Մի կողմ դրեք ձեր բոլոր գործերը, եկեք լուծենք Հայաստանի ապագայի հարցը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Սրբազանի քաղաքացիության հարցը կլուծվի․ Գառնիկ Դանիելյանը որոշ փակագծեր բացեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am