Եթե չկորցնեին երեք ու կես տարի՝ չէին կորցնի Արցախը. Արշակ Կարապետյան

Մենք կորցրեցինք երեք ու կես տարի, ինչը բավարար էր, որ մեր անվտանգությունը մենք վերականգնեինք և նույնիսկ զարգացնեինք, բայց ոչինչ չարվեց՝ ոչինչ: Այդ մասին ասաց ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը «Մենք» հեղինակային հաղորդաշարին տված հարցազրույցում:

«2021թվականին, երբ նշանակվեցի ՊՆ նախարար, մենք պայմանավորվեցինք ՌԴ ՊՆ նախարարի հետ, և ռուսական տարբեր ակադեմիաներից Հայաստան եկան 40 բարձրաստիճան գենեալներ, սպաներ, ռազմական ոլորտի պրոֆեսորներ: Նրանք բանիմաց, փորձառու սպաներ, գեներալներ էին: Նրանք մեզ մոտ աշխատեցին 1,5 ամիս ու ստեղծեցին մի փաստաթուղթ, որը քննարկեցինք, ընդունեցիք, և այն պետք է իրագործեինք: Փաստաթուղթը խոսում էր մեր ապագա անվտանգության համակարգի մասին: Դրանից հետո, երբ հանդիպեցինք ՌԴ ՊՆ նախարարի հետ, և նրան շնորհակալություն հայտնեցի այդ աջակցության համար, ասացի, որ դրանով ձեր աշխատանքը չի ավարտվում, հիմա էլ խնդրում եմ ուղարկեք մասնագետներ, որպեսզի փաստաթուղթը կարողանանք իրագործել: Մենք ունեինք մոտ 80 սպաների ցուցակ, որոնք պետք է գային ՀՀ ու 3 տարի աշխատեին Հայկական բանակում, որպեսզի կարողանայինք մեր բանակը զարգացնել», -նշել է Կարապետյանը:

Գեներալը տեղեկացրեց, որ հիշատակված փաստաթղթում նշվում էր նաև այն զենքերի ու զինատեսակների մասին, որոնք պետք է մատակարարվեին հայկական բանակին, իսկ դրանց ապահովման մի մասն իր վրա էր վերցրել ռուսական կողմը:

. «Եթե այդ ամենը մենք իրագործեինք, դժվար թե կորցնեինք Արցախը, դժվար թե մենք այսօր վախով նայեինք սահմանից այն կողմ»,- համոզմունք հայտնեց Կարապետյանը:

Դառնալով իր՝ ՊՆ նախարար եղած շրջանին, Կարապետյանն ասաց. «Ես Փաշինյանին ասել եմ՝ ինձ պետք է 3 տարի խաղաղություն, դա ասել եմ նաև Արայիկ Հարությունյանին՝ Արցախ կատարած այցիս ժամանակ: Ինձ համար մեկ բան հստակ էր՝ մենք պե՛տք է պաշտպանեինք Հայաստանն ու Արցախը»:

Ի պատասխան դիտարկմանը, թե 2021-ին իրեն չի թույլատրվել կրակելու հրաման տալ հայ զինվորին և մեր երկրից դուրս շպրտել թշնամուն, Կարապետյանն ասաց. «Կհիշենք՝ թշնամու ներխուժման ժամանակ տեղի ունեցած այդ ձեռնամարտերը, այն ժամանակ ես ԳՇ պետի առաջին տեղակալ էի ու հրաման տալու իրավունք չունեի: Զարմացած էի, որ չկրակելու հրաման էր տված, դրա համար ձեռքով էին կռվում մեր զինվորները: Երբ դարձա ՊՆ նախարար, իմ առաջին հրամանը եղավ հետևյալը, եթե մեկ սանտիմետր անցան՝ մեկ անգամ զգուշացրեք, երկրորդ անգամ կրակ բացեք»:

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Ալեն Սիմոնյանը հպարտանում է Սարյան փողոցի տուրիստներով Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քանի ժամ ուզում է լինի, ես Բագրատ Սրբազանի հետ պայքարելու եմ՝ սրանցից ազատվենք․ քաղաքացի (video) Կան ՔՊ-ականներ, ովքեր աջակցու՞մ են Սրբազանին․ մեկնաբանում է Հայկ Կոնջորյանը (video) Անկախ ՔՊ կամքից՝ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին. Արծվիկ Մինասյան (video) Նիկոլին պիտի «քերենք ու թափենք»․ քաղաքացի (video) Բոլորս էլ գիտենք՝ Նիկոլն ինչի է ընդունակ, բայց չե՛նք նահանջելու․ քաղաքացի (video) «Լակոտ խուլիգան Արամը երեկ գողական սխոդկայի էր դուրս եկել»․ Ռուբիկ Հակոբյան (video) Այ ոչնչությու՛ն, ցրողը դու ես, մենք պայքարող ենք․ քաղաքացին՝ Ալեն Սիմոնյանին (video) ԱՄՆ–ից և Եվրոպայից նոր հրահանգ է եկել Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Էս ստահակն անցնցում չի գնա․ քաղաքացի (video) ՔՊ-ի պատգամավորներն ինչքան շուտ խելքի գան, այդքան լավ... Սեյրան Օհանյան, Հայկ Մամիջանյան (video) Ալենին ասեք՝ հլը գնա Աղդամ, Պապիկյան Սուրիկի հետ, տես ավիրե՞լ եք, թե չէ․․․ Շարմազանով (video) Էդ ինքնավստահ ԱԺ նախագահն ո՞վ ա է․ Գեղամ Մանուկյան (video) Բացահայտում․ 6 տարվա մեջ Նիկոլը ոչ մի լումա չի բերել բյուջե (video) Թուրքիայում արտահանման ծավալներով 1-ին տեղում «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունն է Ձեր բնակավայրերում արտահայտեք Ձեր դիրքորոշումը. գյումրեցի քանդակագործ Ալեն Սիմոնյանի պատճառով Հայաստանը մի օր կվերանա (video) Ալենի դատարկ խոսքերին ուշադրություն մի՛ դարձրեք․ Սրբազանը զգուշացրեց Ալեն Սիմոնյանին (video) Աննա Դանիբեկյանը պահանջում է Կարեն Անդրեասյանից և ԲԴԽ անդամներից՝ ինքնաբացարկ հայտնել Դիլիջանում սպառնացել են Սրբազան շարժմանն աջակցող աշխատակիցներին աշխատավարձերը չփոխանցել Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ Պողոսյան Ինչ է լինելու 96 ժամ հետո․ Փաշինյանի սարսափը․ Սուրեն Սուրենյանց (video) Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am