Կորել է Աննա Հակոբյանի «Lexus»-ը. ՆԳՆ-ն ոչ մի կերպ չի կարողանում գտնել. Mediahub

Հատուկ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի համար Mediahub-ը օրեր առաջ հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանին սպասարկող Lexus-ը՝ առջևի մգեցված ապակիներով, ինչն օրենքի խախտում է։

Հիշեցնենք, Վահե Ղազարյանը մեր հարցին ի պատասխան՝ ասել էր, թե տեղյակ չէ, որ Փաշինյանի տիկինը երթևեկում է առջևի մգեցված ապակիներով։ Մեզ համար, իհարկե, կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է պարեկների աչքից վրիպել Փաշինյանի տիկնոջ Lexus-ը, որն ամեն օր իրենց աչքի առաջ է և հաճախ հենց իրենք են ուղեկցում այդ մեքենան։

Mediahub-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պարզ երևում է, որ Աննա Հակոբյանին սպասարկող Lexus LX 500 շքեղ ամենագնացն առջևի մգեցված ապակիներով է, և սա այն դեպքում, երբ Աննա Հակոբյանի ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենայի առջևի ապակիները թափանցիկ են։ Ուստի հարցում էինք ուղարկել ՆԳ նախարարություն՝ ճշտելու, թե տեսանյութի հրապարակումից հետո ինչ-որ քայլեր պատրաստվո՞ւմ են ձեռնարկել, օրինակ՝ տուգանել Աննա Հակոբյանին կամ նրա վարորդին և պոկել օրենքի խախտմամբ փակցված թաղանթները։ Ահա թե ինչ են պատասխանել մեզ ՆԳՆ-ից․ «Ձեր կողմից հրապարակված տեսանյութի հիման վրա հնարավոր չէ իրականացնել վարչարարություն և կայացնել վարչական ակտ, քանի որ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 4-րդ և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասերին համապատասխան, վարչական պատասխանատվություն կարող է կիրառվել միայն վարելիս խախտումը հայտնաբերելու և ապակիների լուսաթափանցելիությունը ստուգաչափում անցած համապատասխան սարքով չափելու արդյունքում։ Հաշվի առնելով, որ տրանսպորտային միջոցի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարելու դեպքերի հայտնաբերումը գտնվում է ՆԳՆ ոստիկանության ամենօրյա ուշադրության ներքո, վարելու ընթացքում նման խախտումով տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են, ինչպես նաև կշարունակվեն ձեռնարկվել օրենքով նախատեսված վարչական ներգործության միջոցներ»։

Փաստորեն, ՆԳՆ-ն դեռ պետք է հայտնաբերի Աննա Հակոբյանի ավտոմեքենան, որ հետո հատուկ սարքով չափի ապակիների լուսաթափանցելիությունը, որից հետո նոր, վստահաբար, կտուգանի իրեն «առաջին տիկին» հռչակած իշխանական տիկնոջը։ Այսինքն՝ ամեն օր Աննա Հակոբյանն այդ մեքենայով իրենց աչքի առաջ աջ ու ձախ է անում, ու ՆԳՆ պարեկային ծառայությունը դա չի նկատում, ու դեռ պիտի «ձեռքներն ընկնի» Աննա Հակոբյանը, որ հետո կանգնեցնեն, եթե համարձակվեն, իհարկե, կանգնեցնել, հետո «դուխով» մոտենան և համարձակվեն ստուգել ապակիները, որից հետո նոր, եթե առյուծի կաթ խմած լինեն այդ օրը, նաև տուգանեն տիկնոջը կամ տիկնոջ վարորդին։

Իսկ իրականում՝ սա ընդամենը Հայաստանում արտոնյալների հասարակության և ոստիկանության ծառայողների՝ հատկապես պաշտոնյաների կանանցից վախերի ու սարսափների մասին է խոսում։

Վահե Մակարյան

դիտվել է 2174 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ն ձերբակալել է «Արթուր եղբայրներին». կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am