ՀՀ կառավարության կողմից հրահանգ է իջեցվել՝ արգելել որևէ մեկի մուտքը Վերին Ոսկեպար. Մասիս Շիրոյան

Ոսկեպարից տեղեկություններ ենք ստանում, որ վերջին օրերին ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջները ժողովրդի մոտ անհանգստություններ են առաջացրել։ Մարդիկ վախեցած են, բայց նաև խուսափում են նման թեմաները հեռախոսով քննարկել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը՝ ընդգծելով, որ մարտի 17-ին պատրաստվում են այցելություն կազմակերպել դեպի Վերին Ոսկեպար։

«Կգնանք, տեղում մարդկանց հետ էլ կշփվենք, այցելուներին էլ կծանոթացնենք այն տարածքների հետ, որոնք Ադրբեջանն ասում է, թե իր տարածքներն են։ Այնտեղ հին հայկական պատմամշակութային կոթողներ կան, եկեղեցի կա, բերդեր կան։ Դրանք ապացուցում են, որ այդ տարածքը Հայաստանի անբաժանելի մասն է ու չի կարող լինել Ադրբեջանինը»,- նշեց Մասիս Շիրոյանը։

Հատկանշական է, որ մի քանի օր առաջ Շիրոյանին՝ միաբանության անդամներից մեկի հետ, արգելել են այցելել Վերին Ոսկեպար։

«Իրականում, խնդիրներն սկսվեցին, երբ ադրբեջանական հեռուստաընկերությունը նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարեց, որ Ոսկեպարում հայկական խմբերը մարզումներ են իրականացնում, իրենք հայտարարում էին, որ հայերը դիվերսիոն խմբեր են պատրաստում այդ տարածքում։ Ադրբեջանական կողմից պահանջ է եղել մեր կառավարությանը՝ հրահանգ է իջեցնել արգելելու առհասարակ բոլորի մուտքը տվյալ տարածք։ Արդյունքում, հունվարից սկսած այդ հատված բոլորի մուտքն արգելվում է»,- նշել է Շիրոյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախ տպավորություն էր, թե փորձում են խոչընդոտել կրակային պարապմունքների իրականացումը, բայց իրականում, առհասարակ, մուտքն են արգելում։

«Մենք ցույց տվեցինք, որ խնդիրը միայն կրակային պարապմունքները չեն, այլև՝ այցերն այդ տարածք։ Մենք հայտարարեցինք, որ դա մեր տարածքի մի մասն է ու գնում ենք այնտեղ՝ հանգստանալու, բայց մեզ մոտեցան 2 ոստիկան, այդ թվում՝ Նոյեմբերյանի փոխոստիկանապետը և ասացին, որ տարածքն անօրինական է, ու մեր գտնվելն այնտեղ նույնպես անօրինական է։ Մենք փորձել ենք ճշտել, թե էդ ոնց է անօրինական, մեզ ասացին, որ իրենց ասել են, որ ադրբեջանական տարածք է ու արգելել մուտք գործել այնտեղ»,- պատմել է մեր զրուցակիցը։

Ընդ որում, սա այն դեպքում, երբ Վերին Ոսկեպարն, առհասարակ, սահմանամերձ չէ, եւ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, գտնվում է թիկունքում, սահմանամերձ է Ոսկեպար գյուղը, որտեղ հայերն ապրում են, իսկ Վերին Ոսկեպարը որևէ ընդհանուր սահման չունի Ադրբեջանի հետ։

«Նոյեմբերյանի փոխոստիկանապետը հայտնեց, որ իր համար խնդիր չէ թույլ տալ, բայց ինքը քաղաքական հրահանգ ունի։ Քաղաքական իշխանությունը և ընդդիմությունը այս հարցի մասին առհասարակ բան չեն խոսում»,- ասել է Մ.Շիրոյանը։

Հարցին, թե մտավախություն չունի, որ ամսի 17-ին նախատեսված այցը Վերին Ոսկեպար եւս կխոչընդոտվի՝ նա նշեց, որ ակնկալում է, որ լրագրողներ եւս կլինեն այցի ընթացքում, ովքեր կլուսաբանեն ողջ ընթացքը։

Կայքն ակնկալում է ՀՀ ՆԳՆ-ի պաշտոնական պարզաբանումը՝ նյութում քաղաքացու կողմից ներկայացված հանգամանքների վերաբերյալ։

դիտվել է 412 անգամ
Լրահոս
ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը Ալենն իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել. Արտակ Զաքարյան Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան Ալեն Սիմոնյանը հպարտանում է Սարյան փողոցի տուրիստներով Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քանի ժամ ուզում է լինի, ես Բագրատ Սրբազանի հետ պայքարելու եմ՝ սրանցից ազատվենք․ քաղաքացի (video) Կան ՔՊ-ականներ, ովքեր աջակցու՞մ են Սրբազանին․ մեկնաբանում է Հայկ Կոնջորյանը (video) Անկախ ՔՊ կամքից՝ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին. Արծվիկ Մինասյան (video) Նիկոլին պիտի «քերենք ու թափենք»․ քաղաքացի (video) Բոլորս էլ գիտենք՝ Նիկոլն ինչի է ընդունակ, բայց չե՛նք նահանջելու․ քաղաքացի (video) «Լակոտ խուլիգան Արամը երեկ գողական սխոդկայի էր դուրս եկել»․ Ռուբիկ Հակոբյան (video) Այ ոչնչությու՛ն, ցրողը դու ես, մենք պայքարող ենք․ քաղաքացին՝ Ալեն Սիմոնյանին (video) ԱՄՆ–ից և Եվրոպայից նոր հրահանգ է եկել Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Էս ստահակն անցնցում չի գնա․ քաղաքացի (video) ՔՊ-ի պատգամավորներն ինչքան շուտ խելքի գան, այդքան լավ... Սեյրան Օհանյան, Հայկ Մամիջանյան (video) Ալենին ասեք՝ հլը գնա Աղդամ, Պապիկյան Սուրիկի հետ, տես ավիրե՞լ եք, թե չէ․․․ Շարմազանով (video) Էդ ինքնավստահ ԱԺ նախագահն ո՞վ ա է․ Գեղամ Մանուկյան (video) Բացահայտում․ 6 տարվա մեջ Նիկոլը ոչ մի լումա չի բերել բյուջե (video) Թուրքիայում արտահանման ծավալներով 1-ին տեղում «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունն է Ձեր բնակավայրերում արտահայտեք Ձեր դիրքորոշումը. գյումրեցի քանդակագործ Ալեն Սիմոնյանի պատճառով Հայաստանը մի օր կվերանա (video) Ալենի դատարկ խոսքերին ուշադրություն մի՛ դարձրեք․ Սրբազանը զգուշացրեց Ալեն Սիմոնյանին (video) Աննա Դանիբեկյանը պահանջում է Կարեն Անդրեասյանից և ԲԴԽ անդամներից՝ ինքնաբացարկ հայտնել Դիլիջանում սպառնացել են Սրբազան շարժմանն աջակցող աշխատակիցներին աշխատավարձերը չփոխանցել Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am