Ուսուցիչների 400.000-ի շահարկումն ու իրական պատկերը. վիճակագրություն

Երկու տարի առաջ՝ 2022 թ. ապրիլին, ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձել էր 200 000 դրամ։ Այդ ժամանակ դեռ նշվել էր, որ ատեստավորում անցած ուսուցիչները 30-50 % հավելավճար կստանան։ 2023 թ. սեպտեմբերին էլ ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտարարելով ուսուցիչների ատեստավորման նոր փուլի մեկնարկի մասին՝ նշեց, որ մի քանի տասնյակ ուսուցիչ տվյալ պահին ստանում է 400.000 դրամ և ավելի աշխատավարձ։

Yerkir.am-ը նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների հիման վրա ուսումնասիրել և հաշվարկել է, թե իրականում ՀՀ ուսուցիչների ո՞ր տոկոսն է ստանում հայտարարված նման բարձր աշխատավարձ, և ինչպիսի՞ն է իրական պատկերն ընդհանրապես:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում բացառապես ուսուցչական դրույքային ծանրաբեռնվածությամբ աշխատող 26,009 ուսուցիչներից 15,575 ուսուցիչ կամ հանրապետության ուսուցիչների ընդհանուր թվի 60 %-ը ստանում է մինչև 150,000 ՀՀ դրամ աշխատավարձ: Տվյալ ցանկում ներառված չեն այլ պաշտոնային ծանրաբեռնվածություն ունեցող մանկավարժական աշխատողները, օրինակ՝ գրադարանավար, լաբորանտ, փոխտնօրեն և այլն:

Ստացված տվյալերի համաձայն՝ մինչև 8,965 ուսուցիչ կամ ուսուցիչների ընդհանուր թվի 34,5 %-ը ստանում է մինչև 250,000 ՀՀ դրամ աշխատավարձ, 250000-400000 դրամ՝ 1313 կամ 5 %-ը, իսկ 400000 դրամ և ավելի՝ ընդամենը 156 ուսուցիչ կամ 0,6 %-ը:

Ստացվում է, որ, չնայած իշխանությունների ամպագոռգոռ հայտարարություններին ու, իբր, արված ռեֆորմների արդյունքում աննախադեպ բարձրացված աշխատավարձերին, իրականում հանրապետության ուսուցիչների թվի առյուծի բաժինը՝ 60 %-ը, ստանում է մինչև 150,000 դրամ աշխատավարձ: Այսինքն՝ ոչ թե հենց 150,000, այլ մինչև 150,000 (օրինակ, կարող է լինել 90, 100 կամ 120 հազար դրամ ստացող ուսուցիչների զգալի թիվ): Եթե հաշվի առնենք վերջին տարիների աննախադեպ գնաճն ու ապրուստի թանկացումը, ապա այստեղ գործ ունենք ուսուցիչների խավի աննախադեպ աղքատացման ու պետության կողմից ուսուցչի բարձր առաքելությունն, օրինակ, բարձրագույն կրթություն չունեցող և 400 հազար ստացող պարեկների, գիշատիչ միթոդներով ցույց ցրող կարմիրբերետավորների, մեծամասամբ թուղթ մրոտող ու կաբինետներում սուրճ խմող շատ չինովնիկների գործից ստորադասելու փաստի հետ:

Ծանր պայմաններում քիչ թե շատ նորմալ աշխատավարձ՝ 250000-400000 դրամ ստացող ուսուցիչների թիվը, ինչպես տեսանք, կազմում է չնչին թիվ՝ 1313 կամ 5 %: Իսկ ահա աշխատավարձի 400 հազար և ավելի թիվն անընդհատ թմբկահարող իշխանության օրոք, պարզվում է, այդչափ ստացող ուսուցիչների թիվը գրեթե զորյական է և կազմում է ընդամենը 0,6 %:

դիտվել է 497 անգամ
Լրահոս
«Նիկոլածին» ոստիկանները լցվել են ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի հատվածում (video) Ալեն Սիմոնյանը սարսափած է արտահերթ ընտրություններից (video) Բոլոր ժամանակների «քցողը» խոսում է Ռուսաստանի մասին (video) Միացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին ԿԸՀ նախագահի որդու եկամուտը 1 տարում 5 անգամ ավելացել է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Հովակիմյանի որդին Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորներին «Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը». Ոսկան Սարգսյան «Սրբազան» շարժումը հաղթելու է․ Նիկոլը ճար չունի․ Հրանտ Բագրատյան (video) Արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրություններով միջնորդությունը (video) Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.am Ի՞նչ է անելու ԱԺ ընդդիմությունը խորհրդարանում․ ընդդիմադիր (video) «Էդ որ ասում եք` մենք, մենք, էդ դուքը ո՞վ եք», «Ես և Դուք»․ ԱԺ քննարկում (video) Համալսարանում չի մնացել առարկա, որից լիկվիդ չմնամ, բայց դուրս եմ եկել փողոց. Ակցիայի մասնակից (video) Նիկոլը մարդ չէ, «սատանայի ծնունդ է»․ Սեմյոն Բաղդասարով (video) Նիկոլը փչացնում է «նիկոլածին» Արամին․ Աննա Մկրտչյան (video) Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը» Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am