Քաղաքական հայր ու որդի Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում. Ստեփան Հասան-Ջալալյան

Ուղիղ 32 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մարտի 5-ին, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամության մասին:

Այդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել “Комсомольская правда” ռուսալեզու թերթին և, մասնավորաբար, հայտարարել. “Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, вед при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнидеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне.”.

Մեջբերումից պարզ է դառնում, որ 1992թ. մարտի դրությամբ՝

1. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս,

2. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով,

3. Ըստ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եթե նախկին ԼՂԻՄ-ի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով, ապա այդ դեպքում արցախցիները կունենան երաշխավորված կենսագործունեություն:

5 տարի անց՝ 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանը վերահաստատել է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին իր դիրքորոշումը:

Այսպես, 1997թ. հոկտեմբերի 16-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Մոնդ» թերթին, որտեղ դեմ է արտահայտվել ինչպես Արցախի անկախությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը միանալուն: Հարցազրույցը տպագրվել է նաև «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում 1997թ. հոկտեմբերի 17-ին:

17 հոկտեմբերի 1997թ. «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթ Լևոն Տեր-Պետրոսյան մեջբերում. «…եթե խնդիր դնենք «անկախություն կամ Լեռնային Ղարաբաղի միացում ամեն գնով» բնույթի մաքսիմալիստական պահանջների, ապա պետք է ինքներս մեզ հարց տանք՝ դա իրակականալի՞ է, թե՝ ոչ: Հաշվի առնելով Հայաստանի կարողությունները, տնտեսական շրջափակումը, որը խեղդում է, միջազգային համայնքի ճնշումները, հնարավոր պատժամիջոցները՝ ես եկել եմ այն եզրակացության, որ այդ խնդիրները ռեալիստական չեն, որ մենք չենք դիմանա…»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ 1997թ. հոկտեմբերի դրությամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել ինչպես Արցախի անկախությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը վերամիավորմանը:

Իսկ եթե բացառում ենք Արցախի անկախությունը կամ էլ վերամիավորումը Հայաստանի Հանրապետությանը, ապա մնում է մեկ տարբերակ, այն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում:

Իր պաշտոնավարման օրոք, բարեբախտաբար Լևոն Տեր-Պետրոսյանին չհաջողվեց իրագործել իր հակահայկական, ապազգային մտադրությունը:

Սակայն, ի դժբախտություն հայության՝ Արցախի և Հայաստանի հանրապետությունների ու հայ ժողովրդի վաղվա օրվա նկատմամբ մտահոգություն ունեցող հատվածի Լևոն Տեր-Պետրոսյանի մտադրությունը 31 տարի անց կյանքի կոչեց իր քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանը, սակայն մեկ տարբերությամբ. եթե Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ էր, որ Արցախն ինքնավար հանրապետության կարգավիճակով գտնվի Ադրբեջանի կազմում, ապա Նիկոլ Փաշինյանը առանց որևէ ինքնավարության կարգավիճակի 2023թ. մայիսի 22-ին Արցախի Հանրապետությունը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Նկատի ունենալով տվյալ փաստը՝ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, որպես Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակ, գերազանցել է իր քաղաքական հոգեհորը:

Սակայն, ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյանի և նրանց նման մտածողների մենք պետք է ամեն գնով հասնենք Արցախի Հանրապետության դեօկուպացիային և մեր հայրենակիցների Արցախ վերադարձին:

Չկա և չի կարող լինել որևէ պատճառաբանություն, որը կարող է բերվել Արցախի Հանրապետության դեօկուպացիայի չիրականացման համար:

Արցախի ազատագրման համար կան և մշտապես լինելու են անժամանցելի (վաղեմության ժամկետ չունեցող) ու անհաշվելի հիմնավորումներ:

 

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Միացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին ԿԸՀ նախագահի որդու եկամուտը 1 տարում 5 անգամ ավելացել է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Հովակիմյանի որդին Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորներին «Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը». Ոսկան Սարգսյան «Սրբազան» շարժումը հաղթելու է․ Նիկոլը ճար չունի․ Հրանտ Բագրատյան (video) Արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրություններով միջնորդությունը (video) Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.am Ի՞նչ է անելու ԱԺ ընդդիմությունը խորհրդարանում․ ընդդիմադիր (video) «Էդ որ ասում եք` մենք, մենք, էդ դուքը ո՞վ եք», «Ես և Դուք»․ ԱԺ քննարկում (video) Համալսարանում չի մնացել առարկա, որից լիկվիդ չմնամ, բայց դուրս եմ եկել փողոց. Ակցիայի մասնակից (video) Նիկոլը մարդ չէ, «սատանայի ծնունդ է»․ Սեմյոն Բաղդասարով (video) Նիկոլը փչացնում է «նիկոլածին» Արամին․ Աննա Մկրտչյան (video) Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը» Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video) Այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ. Գառնիկ Դանիելյան Վեր ընկեք տեղներդ, գնացեք, փամփերսները հագեք․ Մարգարիտ Եսայան (video) Ամեն ինչ անելու ենք բոլոր ճանապարհներով՝ իրավական, օրինական, որպեսզի այդ արդյունքն արձանագրվի. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am