Նիկոլ Փաշինյանը՝ հին ու նոր օլիգարխիայի արանքում

Նիկոլ Փաշինյանն ամբողջ կյանքում «հակաօլիգարխիկ ընդդիմադիր» էր աշխատում։ Նրան վճարում էին հենց այդ աշխատանքի դիմաց։ Վճարում էին և օգտագործում ներիշխանական գզվռտոցների ժամանակ։

Այնքան վճարեցին ու այնքան օգտագործեցին, որ վերջում հաճախորդը վերահսկողությունից դուրս եկավ և դարձավ վարչապետ։

Նիկոլի վարչապետացման հարցում իրենց դերակատարումն ունեցան նաև դրսի վճարողները, որոնք ներսի վճարողներից, բնականաբար, հարուստ էին։ Ներսինները մնացին իրենց իսկ կիրառած «պրիոմի» տակ։ Ինչևէ։

Նիկոլի օլիգարխացումը

2018–ի «թավիշը» հակաօլիգարխիկ լոզունգներով էր։ Մերժվում էր օլիգարխիան։

Պողոսներին համոզում էին, որ իշխանության գալուց հետո օլիգարխներից փողերը վերցնելու են և բաժանեն աղքատներին՝ կյանքը դարձնելով մեղր։ Պողոսները հավատացին ու ․․․ քաշվեցին։ Հիմա պողոսներին քերթում են մինչև վերջ։

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը լեզու գտավ հին օլիգարխների հետ։ Ոմանցից փող վերցրեց, ոմանց հետ փայ մտավ, ոմանց դարձրեց իր «եվնուխը»։ Պողոսներին ոչինչ չհասավ։ Ու չէր էլ կարող հասնել, քանզի Նիկոլը նման պլաններ չուներ։ Մի բան էր հակաօլիգարխիկ հայտարարություններ անելը, մեկ այլ՝ բան իրականությունը։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հին օլիգարխների հետ ախպերացած է ու միաժամանակ նորերին է աճեցնում, որպեսզի վերջում հներից ամբողջը խլի ու նորերով ստեղծի «հեղափոխական օլիգարխիա»։ Պողոսներին այդ դեպքում էլ երեք մատի կոմբինացիա է հասնելու։

Այս փուլում Նիկոլն աճեցնում է ոմն Նարեկ Նալբանդյանի, ում անունով խլում են «տամոժնու» Արմեն Ավետիսյանի ծաղկաձորյան հյուրանոցը, ընդհատակ անցած Հովիկ Աբրահամյանի դղյակը։ Խլում են, որ իրենք դառնան արմենավետիսյաններ, հովիկաբրահամյաններ։

Նիկոլն աչք ունի նաև Սամվել Ալեքսանյանի ունեցածի վրա, բայց դեռ ձեռքը չի հասնում։ Լֆիկ Սամոն բարեխիղճ մուծվում է նիկոլենց ու առաջնորդվում «ով էշ, ես փալան» կարգախոսով։ Լֆիկին թվում է, թե իրեն ոչինչ չի սպառնում, բայց չարաչար սխալվում է։

Նիկոլական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հայտարարել է, որ մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է ստեղծելու։ Այդ ցանցն, ակնհայտորեն, «Երևան սիթի»–ները ոչնչացնելու նպատակով է արվելու։

Նիկոլական թրքաբոլշևիզմն ագահ է։ Այնպես որ հին օլիգարխներ «Ջերմուկի» Աշոտ Արսենյանը, ՍԱՍ–ի Արտակը, Լֆիկ Սամոն և մյուսները թող չմտածեն, որ «հեղափոխականների» գիրկը թռնելով ու մեկ գիշերում «թավշյա» օլիգարխներ դառնալով՝ փրկել են իրենց քամակները։ Դա շատ ժամանակավոր է։ Եթե Նիկոլը մնաց իշխանության, իրենց բոմժացնելու են։ Լֆիկն ինչքան էլ ճկուն լինի, Աշոտն ինչքան էլ բնակարաններն էժանով նվիրի սուրենպապիկյաններին, ՍԱՍ–ն ինչքան էլ հարմարվի նոր իրավիճակին, միևնույն է Նիկոլին նոր օլիգարխներ են պետք, որ նրանց անունով թալանի, իսկ հներին պետք է պատժի, որ պողոսների սիրտը հովանա, քանզի դրանց բերանները բան չի մտնելու։ Գոնե տեսարաններով պե՞տք է կերակրվեն, թե՞ ոչ։

Հայկ Ուսունց
7or.am

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Աշխատում ենք այդ ուղղությամբ. ՔՊ-ական պատգամավորը` եկեղեցու հարկման նախագծի մասին ԱԱԾ-ն նախագահ Խաչատուրյանի տունն է հսկում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Աննան գիտակցաբար որդեկորույս ծնողներին ծաղրի է ենթարկում․ Մետաքսե Հակոբյան (video) Մի՛ ասեք, մի՛ ասեք․ ես այդ նեռի անունը չեմ ուզում լսել․ Սրբազան շարժման աջակիցը՝ Նիկոլի մասին (video) Ոստիկանական զորքը վահաններով կանգնած է Սրբազանի առաջ (video) Էդ մարդկանց հացն ես կերել Արարատ Միրզոյա՛ն․ բա էդ մարդիկ Բաքվի բանտում են, ձեր ամո՛թն է․ Սրբազան (video) Ցուցարարները խլացնում են ոստիկանների ձայները (video) Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից Թուրքական հատուկ զորքեր են ուզում ուղարկել Հայաստան՝ Նիկոլին պաշտպանելու համար (video) Ողորմելին դու՛ք եք․ լարված զրույց Արցախի ԱԺ պատգամավորի ու ոստիկանների միջև (video) Ջոմադյանը լավ գիտի՝ պատասխան է տալու․ Գառնիկ Դանիելյան (video) Միրզոյա՛ն, Նիկոլի առաջին զոհն էիք, նա ձեզ «փչացրեց»․ Բագրատ Սրբազան (video) Ձեզ կարգի հրավիրեք․ մեկիդ բերանից անշնորհք բառ դուրս եկավ, պատասխան եք տալու․ Սրբազանը սաստեց (video) ՊԵԿ նախագահն ո՞վ ա, էն քնքու՞շը․ Բագրատ Սրբազանը «ստորացրեց» Ռուստամ Բադասյանին (video) Կես ժամից չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ․ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին (video) Մուրացկանի նման նստել եք բանակցությունների ու վիզներդ ծուռ սպասում եք՝ ինչ ասեն․դիվանագետը՝ ԱԳՆ-ի մոտ (video) Եթե մի բան վաճառվում է, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահը՝ եկեղեցին հարկելու մասին (video) Հայելի պահեք ձեր դիմաց ու տեսեք՝ ում արյունն եք դուք հեղել․ Բագրատ Սրբազան (video) Դեմքը նայեցի, տեսա՝ հրեշտակի թեւերովը մերոնց հետ կապ չունի, ուրիշ հրեշտակ էր. Ոստիկաններն էլ էին ուրախացել. Սրբազան Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին Աննան «գլխավոր հանցագործն է»․ իր նողկալի արարքների մասին մի բան կասեմ․ վաստակավոր երգչուհի (video) Փարաքարը նոր համայնքապետ կունենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am