Միջազգային հանրությունը այլ կերպ է գնահատում ռուսների հաջողությունն Ավդեևկայում, Փաշինյանը՝ այլ կերպ, բայց դա ունի իր պատճառները

Օրերս ռուս-ուկրաինական ճակատում արձանագրվեց բեկում, ուկրաինական զորքերը ստիպված եղան հեռանալ իրենց վերահսկողության տակ գտնվող Ավդեևկա քաղաքից:
Զարմանալիորեն դա համընկավ Ուկրաինայի զորքերի գլխավոր հրամանատարի փոփոխության և այն բանի հետ, որ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հրաժարվեց Ուկրաինային տրամադրել ավելի քան 60 միլիարդանոց աջակցությունը:
Այս իրադարձությունները լայնորեն լուսաբանվեցին աշխարի տարբեր լրատվամիջոցներում:

Այսպես, CNN Turk հեռուստաալիքը, որը ամերիկյան CNN լրատվական հեռուստաալիքի թուրքական տարբերակն է, կարծում է, որ «Ավդեևվկայի գրավումը Ռուսաստանի ամենամեծ հաղթանակն է ուկրաինական հակահարձակման ձախողումից և 2023 թվականի մայիսին Բախմուտում ռուսական զինված ուժերի հաջողությունից ի վեր»։ Հեռուստաալիքը կարծում է, որ ռուս զինվորականներին հաջողվել է «հսկայական ռազմական հմտություն ցուցաբերել ուկրաինական ֆորպոստի փլուզման ժամանակ, որը տասը տարի շարունակ սպառնում էր Դոնեցկին»։

Իսկ եգիպտական պարբերական «Ալ Խալիջը» նշում է, որ «Ավդեևվկայի գրավումը ապացուցեց, որ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան չեն հաղթի Ռուսաստանին»:

Քաթարյան «Ալ Ջազիրա»-ն գրում է, որ «Ավդեևվկան ցույց է տվել Ուկրաինայի ռազմական ներուժի մարումը»:

Ամերիկյան Politico-ն նշում է հետևյալը. «...Շատ արևմտյան քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ ասել են, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ հակամարտությունում՝ առանց ԱՄՆ-ի լրացուցիչ 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության: Բայց նրանք նաև «վստահ չէին, թե ինչպիսին կարող է լինել ուկրաինական հաղթանակը, նույնիսկ այս ուժեղացման դեպքում»:

Չեխական Lidovky-ն նշում է. «...Մեկ տարի առաջ Մյունխենի կոնֆերանսում Չեխիայի նախագահ Պետր Պավելը խորհուրդ տվեց մեծ հուսեր չունենալ Ուկրայինայի մասով։ Հետո նա առաջարկեց պատրաստվել վատագույնին։ Եվ նա իրավացի էր։ Այսօր արդեն ողջ Արեւմուտքը թերահավատորեն է նայում Ուկրաինայի զինված ուժերի հաջողության հավանականությանը...»:

Ամերիկյան պարբերականներից մեկն էլ համեմատելով ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայի հետ, հիշեցնում է Աֆղանստանի ճակատագիրը: «... Երբ պարզ դարձավ, որ հաջողությունը հնրարավոր չի լինելու գրանցել, ամերիկացիները ձեռքները լվանալու են Ուկրաինայից...»,- նշում է պարբերականը:

Կարելի է արձանագրել, որ միջազգային ասպարեզում այլևս չեն մնացել, քիչ թե շատ ազդեցիկ շրջանակներ, որոնք կհավատային, որ Ուկրաինան կկարողանա վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

Բայց պարզվում է, այս շարքում կա բացառություն, և նրա անունը... Նիկոլ Փաշինյան է, որ հրապարակավ հայտարարում է, որ չի կիսում դիրքորոշումը Մոսկվայի հետ այս հարցում:

Ընդ որում, բազմաթիվ երկրներ, որոնք նույնպես չեն կիսում Մոսկվայի դիրքորոշումը, հրապարակավ չեն արտահայտվում դրա մասին: Օրինակ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:

Մոսկվային չեն քննադատում Չինաստանը, Հնդկասատանը: Նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելի զգույշ է մոտենում այս հարցին:

Բայց Նիկոլ Փաշինյանը «ԴՈՒԽՈՎ Է» այս հարցում: Նա այդպիսին չէ Հայաստանի շահերի հետապնդման հարցերում, էլ չասենք Արցախի հարցում:
Սակայն, պարզվում է, կոնկրետ Ուկրաինայի հարցում Փաշինյանն ունի սկզբունքային դիրքորոշում:
Այս ամենը փաստում է մեկ բան. իրոք Հայաստանը հայտնվել է մեծ թակարդի մեջ, քանի որ ղեկարվում մի մարդու կողմից, ով հետամուտ է բացառապես իր շահերին, որոնք 180 աստիճանով հակասում են Հայաստանի շահերին, և դա արդեն տեսանելի է հանրության գրեթե 95 տոկոսի համար:
Իսկ ինչով՞ է զբաղված ընդդիմությունը: Սա արդեն քննարկման այլ թեմա է:

Արտակ Հակոբյան
Zham.am

 

դիտվել է 608 անգամ
Լրահոս
Բաքուն Երևանից կրկին ականապատ դաշտերի քարտեզներ է պահանջել Ոոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է «Ժողովո՛ւրդ, գնում ա ընդհարման, չեմ ուզում»․ Բագրատ Սրբազանը զգուշացնում է Նիկոլի Արամ ոստիկանապետին (video) Ոստիկանները ԱԳՆ-ի մոտից բերման են ենթարկել հոգևորականների և հարվածներ հասցրել լրագրողների Էս մարդն ուզում է, որ ժողովրդին ջարդեն-փշրեն Վահե Ղազարյան, դուք արդեն ծանր հոգեկան վիճակում եք գտնվում՝ էս մարդու ձեռքում գտնվելով Ես գնում եմ Արարատ Միրզոյանի ականջից բռնեմ, բերեմ ստեղ, ճամփես բացեք. ԱԺ պատգամավոր ՇՏԱՊ․ Սրբազանը կենտրոնում․ ԱԳՆ–ի դիմաց բախում սկսվեց ոստիկանների եւ ցուցարարների միջեւ (video) Վահաններով զինված ոստիկանները հրելով իջացրին ցուցարարներին աստիճաններից Աշխատում ենք այդ ուղղությամբ. ՔՊ-ական պատգամավորը` եկեղեցու հարկման նախագծի մասին ԱԱԾ-ն նախագահ Խաչատուրյանի տունն է հսկում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Աննան գիտակցաբար որդեկորույս ծնողներին ծաղրի է ենթարկում․ Մետաքսե Հակոբյան (video) Մի՛ ասեք, մի՛ ասեք․ ես այդ նեռի անունը չեմ ուզում լսել․ Սրբազան շարժման աջակիցը՝ Նիկոլի մասին (video) Ոստիկանական զորքը վահաններով կանգնած է Սրբազանի առաջ (video) Էդ մարդկանց հացն ես կերել Արարատ Միրզոյա՛ն․ բա էդ մարդիկ Բաքվի բանտում են, ձեր ամո՛թն է․ Սրբազան (video) Ցուցարարները խլացնում են ոստիկանների ձայները (video) Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից Թուրքական հատուկ զորքեր են ուզում ուղարկել Հայաստան՝ Նիկոլին պաշտպանելու համար (video) Ողորմելին դու՛ք եք․ լարված զրույց Արցախի ԱԺ պատգամավորի ու ոստիկանների միջև (video) Ջոմադյանը լավ գիտի՝ պատասխան է տալու․ Գառնիկ Դանիելյան (video) Միրզոյա՛ն, Նիկոլի առաջին զոհն էիք, նա ձեզ «փչացրեց»․ Բագրատ Սրբազան (video) Ձեզ կարգի հրավիրեք․ մեկիդ բերանից անշնորհք բառ դուրս եկավ, պատասխան եք տալու․ Սրբազանը սաստեց (video) ՊԵԿ նախագահն ո՞վ ա, էն քնքու՞շը․ Բագրատ Սրբազանը «ստորացրեց» Ռուստամ Բադասյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am