Ալեն Սիմոնյանի հարսը՝ եղբոր կինը, ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ

Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Խոսքը «Սիներջի» ընկերության կալանավորված ներկա և նախկին երկու աշխատակիցների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի մասին է: Անի Գևորգյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է: Երկու կանայք էլ ունեն անչափահաս երեխաներ, և անգամ այդ հանգամանքը դատարանը հաշվի չէր առել՝ նրանց կալանավորելով ըստ էության միջին ծանրության հանցանք կատարելու համար:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, Լիլի Մկրյանն ու Աշոտ Հովհաննիսյանը մեղադրվում են այն բանում, որ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի միջոցով գնման գործընթացում խաղից հանել են կոնկուրենտ «Հարմոնիա» ընկերությանը: Ուշագրավն այն է, սակայն, որ այս ենթադրյալ հանցանքի պարագայում կատարող էկոնոմիկայի փոխնախարարը չէ կալանավորվել, իսկ «Սիներջիի» աշխատակիցները՝ որպես օժանդակողներ, կալանավորվել էին:

Առևտրային կազմակերպության՝ «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:

ՔՊ-ականների շրջանում որոշակի դժգոհություն է առաջացել՝ «Բա որ պիտի ցուցմունք տար, մեզ խի՞ խառնեցին» բովանդակությամբ: Դժգոհության պատճառը ոչ միայն այն է, որ Անի Գևորգյանը ցուցմունք է տվել, այլ այն, որ նա ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ, առավել ևս, որ ՔՊ-ականներից շատերը 2018-ի հեղափոխոխություն կոչվածի ջատագով Աշոտ Հովհաննիսյանին համարում են «յուրային», առավել ևս, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի մակարդակով աջակցել էին նրան:

Եվ իսկապես, 168.am-ի տեղեկություններով՝ Աշոտ Հովհաննիսյանի կալանքը չի փոխվել, որովհետև ըստ էության Անի Գևորգյանն իր ցուցմունքի մեջ ասել է, որ ճիշտ է, կատարել է իր գործառութային պարտականությունները, սակայն դրանք կատարել է Աշոտ Հովհաննիսյանի ցուցումով: Բացի դրանից, մեր տեղեկություններով՝ Անի Գևորգյանը նաև իրեն առաջադրված մեղադրանքի մասին դիրքորոշում չի հայտնել:

168.am

դիտվել է 852 անգամ
Լրահոս
ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան Թեհրանը դեմ է Անկարայի և Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կոչվող նախագծին․ Սերգեյ Մելքոնյան Վանաձոր-Ալավերդի ճանապարհը երկկողմանի փակվել է Ալեն Սիմոնյանն իր ծառայողական մեքենայի պետհամարանիշները փոխարինել է օպերատիվ համարանիշներով Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել Երևանի և Մոսկվայի միջև երկկողմ հարաբերությունները հասել են ամենացածր կետին․ Նիկիտա Մենդկովիչ ՔՊ-ի պատգամավորներն ունեն շանս՝ հնարավորին շուտ խելքի գալու․ Հայկ Մամիջանյան Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ) Վրանային հանգրվանը մնալու է այստեղ, բայց ամիսներով չի մնալու․ վաղվանից գործողություններ ենք իրականացնելու․ Բագրատ Սրբազան Մինչև 2022 թ-ի վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել․ Բալասանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am