Ալեն Սիմոնյանի «Ստոկհոլմյան համախտանիշը»

Հոգեբանության մեջ կա, այսպես կոչված, Ստոկհոլմյան համախտանիշ եզրը: Դա հետևյալ դրսևորումն ունի. զոհն սկսում է համակրել ագրեսորին, իրեն տանջողին։ Օրինակ՝ պատանդներն սկսում են կարեկցել իրենց գողացողներին և նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։

Այդ համախտանիշի մեխանիզմն այն է, որ պատանդի և հանցագործի միջև երկար ժամանակ հարաբերությունները ջերմանում են ոչ պարտադրելի շփման ժամանակ, երբ սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել։ Կարող են նույնիսկ ագրեսորների և պատանդների միջև առաջանալ ընկերական հարաբերություններ։ «Զոհը» սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին և կարող է մտածել, որ նրա տեսակետը ճիշտ է։ Ընդ որում՝ որոշ մասնագետներ պնդում են, որ «Ստոկհոլմի համախտանիշը» ավելի շատ նկատվում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ։

Ալենի սերն առ Նիկոլ

Ալեն Սիմոնյանը թեև իգական սեռի ներկայացուցիչ չէ, սակայն դատելով ամենից՝ նրա մոտ կա «Ստոկհոլմյան համախտանիշ»: Որքան շատ է նրան ճնշում ու տանջում Նիկոլ Փաշինյանը, այնքան Ալենի մոտ ավելի շատ է նկատվում Նիկոլին պաշտպանելու ցանկությունը:

Նիկոլը կալանավորել է Ալենի եղբոր կնոջը: Մեղավոր է այդ կինը, թե ոչ, թող քննությունն ու դատարանը որոշեն: Բայց ինչո՞ւ է այդ կնոջ նկատմամբ ընտրվել կալանքը որպես խափանման միջոց: Դա սխալ մոտեցում է: Դա ակնհայտորեն Նիկոլի հրահանգով է եղել: Ինքը վախեցած է և կիրառում է «խփիր յուրայիններիդ, որպեսզի օտարները վախենան» սկզբունքը:

Որպես «յուրային» ընտրվել է Ալենը: Ի՞նչ պետք է աներ տվյալ դեպքում Ալենը, որը նիկոլական համակարգի ամենաօդիոզ դեմքերից է: Եթե այդքան ռիսկ ունենար, ապա պետք է հրաժարական տար ու դուրս գար Նիկոլի թիմից: Նվազագույնը որ պետք է աներ Ալենը, պետք է հրապարակավ չպաշտպաներ Նիկոլին:

Ալենը, ինչպես հայտնի է, հետևյալն արեց: Նա իր ՖԲ էջում տեղադրեց իր, եղբոր ու եղբոր կնոջ համատեղ նկարը և անցավ ... ագրեսիվորեն Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու գործին:

Եթե ելնենք վերը նշված համախտանիշից, Ալենին դուր է եկել Նիկոլի արածը: Նա գտել է, որ Նիկոլը ճիշտ է, իսկ եղբոր կինը՝ սխալ: Այսպես շարունակվելու և հիվանդության զարգացման դեպքում մի օր մենք կարող ենք տեսնել, որ Ալենը ողջունում է իր եղբոր կնոջ կալանավորումն ու փառաբանում Նիկոլի այդ որոշումը:

Հայկ Ուսունց

դիտվել է 773 անգամ
Լրահոս
Գլուխները պատին կտան, դե թող փորձեն․ Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ (video) Աղդամեցի Ալենը չի պատկերացնում՝ ինչ պատասխանատվություն է սպասվում նրան, Արցախը հանձնելու համար. Զաքարյան Մեր հարգանքն ու խոնարհումը բոլոր ազնիվ ոստիկաններին. Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրանցիների վարելահողեր տանող միակ ճանապարհն անցել է Ադրբեջանին Թե ի՞նչ ուղղությամբ կընթանա այս միտումը, առայժմ հստակ կանխատեսելն անշնորհակալ գործ է. Ոսկանյան Լոռվա որոշ գյուղեր կարելի է հասնել միայն ՀԿԵ շոգեքարշերով Վրաերթ Երևանում. մայրն ու 4-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա. վերջինս տեղում մահացել է «Այ պիղծ», «լիրբ», Կարմիր բերետավոր Արթուր Ղազարյանը պատգամավոր Աննա Մկրտչյանին Իրավապահ համակարգը ծածուկ համակրում է Բագրատ Սրբազանին 2 Անահիտ, 2 տարբեր վերաբերմունք. պաշտոնավարումը մազից է կախված ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ Սրբազանի թելադրած օրակարգի մեջ Արցախցիներին երկրորդ սորտի մարդ են դիտարկում Նռնակով գնացել էր Արդշինբանկ՝ պաշտպանելու իր տունը Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանավորված որդու խափանման միջոցը փոխվել է «Փյունիկը» միջազգային խաղերը կխաղա Թբիլիսիում Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի Վալոդյա Գրիգորյանի թեկնածությունը ԱԺ նախագահից՝ ՔՊ ժողովի նախագահ․ ՔՊ-ականների պատվիրակությունը կմեկնի Սլովենիա 1 տոննա կոկաինի գործով կալանավորվածները ազատ են արձակվել․ նրանք ԱԺ նախկին պատգամավորի ընկերության աշխատակիցներ են Դատարանը ծանուցում կուղարկի Հրանտ Մարգարյանին և Վիտալի Բալասանյանին Օրվա կադրը. Փաշինյանի ամենանվիրյալ զինակիցն ու «հուշարարը» ոստիկանապատված կառավարության շենքից հետևում է իրենց ֆեյքերի բնորոշմամբ՝ «մարած շարժմանը» Շարժումը չի մարել, որևիցե բան մեր ճանապարհին խոչընդոտ չի կարող լինել․ Գառնիկ Դանիելյան Եկեղեցին անջատված է պետությունից, բայց անջատված չէ հասարակությունից․ Ռուբեն Մելիքյան Այսօր, վաղը և այլևս մեր գործունեությունը պետք է լինեն գործողություններ․ վաղը ժամը 10։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում սպասելու եմ Ձեզ․ Բագրատ Սրբազան Դուք երեք տարի սպասել եք նրան,ինչ Բագրատ սրբազանը անում է ընդամենը երեք շաբաթում․ Վլադիմիր Մարտիրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am