6 միլիոն դոլար հենց այնպես Սնուփ Դոգին տված իշխանություններն ափսոսում են ազգագրական համույթին տրված 2 մլն դրամը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարած պատերազմը կրթությանը, գիտությանը, մշակույթին և սպորտին շարունակվում է, թիրախում պարբերաբար հայտնվում են բուհերը, դպրոցները, թատրոնները, անգամ երգ ու պարի համույթները։ Ժաննա Անդրեասյանը դիմել է դատարան` ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի և համույթից պահանջում է 2 մլն 283 հազար դրամ, գրում է «Հրապարակ»-ը։

Ըստ աղբյուրի, խոսքը 2015 թվականին այս համույթին տրված դրամաշնորհի մասին է․ տարիներ հետո, փաստորեն, Ժաննա Անդրեասյանը դարձել է նախարար և պահանջում է 2015 թվականին՝ նախկինների օրոք ազգագրական համույթին տրված այդ փոքր դրամաշնորհը՝ այն հիմնավորմամբ, թե դրամաշնորհով նախատեսված ծրագիրը թերի է կատարվել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը, քանի որ պատասխանողը, ըստ դատարանի վճռի, դիրքորոշում չի ներկայացրել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Ակունք» համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանն ասել է, որ իրենք չեն իմացել, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել, քանի որ մինչև վարույթ ընդունվելը հայցը մի քանի անգամ հետ է տրվել նախարարությանը, սակայն նշել է, որ վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարանում։

Փաստորեն՝ 6 միլիոն դոլար հենց այնպես Սնուփ Դոգին տված իշխանությունները ափսոսում են ազգագրական համույթին 2015 թվականին տրված 2 մլն 283 հազար դրամը, եզրափակում է «Հրապարակ»-ը։

դիտվել է 343 անգամ
Լրահոս
Ձեր բնակավայրերում արտահայտեք Ձեր դիրքորոշումը. գյումրեցի քանդակագործ Ալեն Սիմոնյանի պատճառով Հայաստանը մի օր կվերանա (video) Ալենի դատարկ խոսքերին ուշադրություն մի՛ դարձրեք․ Սրբազանը զգուշացրեց Ալեն Սիմոնյանին (video) Աննա Դանիբեկյանը պահանջում է Կարեն Անդրեասյանից և ԲԴԽ անդամներից՝ ինքնաբացարկ հայտնել Դիլիջանում սպառնացել են Սրբազան շարժմանն աջակցող աշխատակիցներին աշխատավարձերը չփոխանցել Կրակոցներ՝ Լոռու մարզում. հրազենային վնասվածք ստացած 43-ամյա տղամարդը տեղափոխվել է Ալավերդիի հիվանդանոց Հարգելի բժշկական հանրույթ հաջորդը դու ես. Անուշ Պողոսյան Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե Դավթյան Իշխանությունը կորցնելուց մտահոգված չենք. Առուշանյան «Նիկոլածին» ոստիկանները լցվել են ԱԺ-ի Դեմիրճյանի մուտքի հատվածում (video) Ալեն Սիմոնյանը սարսափած է արտահերթ ընտրություններից (video) Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չեն ստացվել Բոլոր ժամանակների «քցողը» խոսում է Ռուսաստանի մասին (video) Ռուբեն Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է». հրապարակվել է «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը Երևանում. ավտոմեքենան կամրջից թռել ու գլխիվայր շրջվել է Միացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին ԿԸՀ նախագահի որդու եկամուտը 1 տարում 5 անգամ ավելացել է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Հովակիմյանի որդին Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորներին «Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը». Ոսկան Սարգսյան «Սրբազան» շարժումը հաղթելու է․ Նիկոլը ճար չունի․ Հրանտ Բագրատյան (video) Արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրություններով միջնորդությունը (video) Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.am Ի՞նչ է անելու ԱԺ ընդդիմությունը խորհրդարանում․ ընդդիմադիր (video) «Էդ որ ասում եք` մենք, մենք, էդ դուքը ո՞վ եք», «Ես և Դուք»․ ԱԺ քննարկում (video) Համալսարանում չի մնացել առարկա, որից լիկվիդ չմնամ, բայց դուրս եմ եկել փողոց. Ակցիայի մասնակից (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am