Նիկոլ Փաշինյանի պատկառելի նվերը՝ իր այժմյան ռուսերենի ուսուցչին

Արդեն շուրջ 6 տարի է՝ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը, և արդեն 6 տարի ՀՀ հպարտ քաղաքացիները ականատես են լինում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի տարբեր հավաքների ժամանակ Հայաստանը ներկայացնող անձի աղետալի ռուսերենին:

Հաճախ է Նիկոլ Փաշինյանի ռուսերեն խոսքը դառնում տարբեր կատակների, տարածվող ռիլերի առարկա, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ամեն անգամ անասելի ամոթ է զգում նրա փոխարեն:

Փաշինյանը, բնականաբար, ինքն էլ է հասկանում, որ իր ռուսերենով ծիծաղի առարկա է դառնում ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում: Ու այդ նպատակով, 168.am-ի տեղեկություններով՝ նա որոշում է ռուսերեն սովորել կրկնուսույցի մոտ: Արդեն մեկ տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանը ռուսերեն է պարապում, բայց կա՛մ ուսուցիչը լավը չէ, կա՛մ ինքն է անընդունակ աշակերտ, որովհետև նրա ռուսերենն առանձնապես հաջողություն չի գրանցում:

Սակայն ամեն դեպքում մարդն աշխատել է ու իր աշխատանքի դիմաց վարձատրություն պիտի ստանար, ինչը և ստացել է:

Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի ռուսերենի ուսուցիչը՝ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ռուս բանասիրության ֆակուլտետի նախկին փոխդեկան (2013-2023թթ.) Դիանա Յուրիի Գազարովան նախորդ տարվա նոյեմբերին դարձել է դեկան:

Ընդ որում՝ դեկանի ընտրություններին, 168.am-ի տեղեկություններով, ցանկացել է մասնակցել նաև Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Մարտիրոսյանը, սակայն նրան անգամ թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին:

Ինչևէ, պետք է արժանին մատուցել Փաշինյանին. Դիանա Գազարովան, ինչ խոսք, բավականին շռայլ նվեր է ստացել:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի անգլերենի երբեմնի կրկնուսույցն էլ՝ Լիլիթ Մակունցը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է:

դիտվել է 4455 անգամ
Լրահոս
Բոլոր ժամանակների «քցողը» խոսում է Ռուսաստանի մասին (video) Միացե՛ք Բագրատ Սրբազանի օրակարգին. Ատոմ Մարգարյանը դիմել է ՔՊ-ի պատգամավորներին ԿԸՀ նախագահի որդու եկամուտը 1 տարում 5 անգամ ավելացել է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Հովակիմյանի որդին Իշխան Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորներին «Ադրբեջանը Բերքաբերում խախտել է պայմանավորվածությունը». Ոսկան Սարգսյան «Սրբազան» շարժումը հաղթելու է․ Նիկոլը ճար չունի․ Հրանտ Բագրատյան (video) Արտահերթ նիստ հրավիրելու համար ԱԺ են մուտքագրել 33 պատգամավորի ստորագրություններով միջնորդությունը (video) Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Hetq.am Ի՞նչ է անելու ԱԺ ընդդիմությունը խորհրդարանում․ ընդդիմադիր (video) «Էդ որ ասում եք` մենք, մենք, էդ դուքը ո՞վ եք», «Ես և Դուք»․ ԱԺ քննարկում (video) Համալսարանում չի մնացել առարկա, որից լիկվիդ չմնամ, բայց դուրս եմ եկել փողոց. Ակցիայի մասնակից (video) Նիկոլը մարդ չէ, «սատանայի ծնունդ է»․ Սեմյոն Բաղդասարով (video) Նիկոլը փչացնում է «նիկոլածին» Արամին․ Աննա Մկրտչյան (video) Նեթանյահուն մեզ խանգարում է շարժվել դեպի հաղթանակ. Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել և նոր ընտրություններ պահանջել Ինչո՞ւ է Փաշինյանը իր «վեցնոցի» միջոցով շարունակում փչացնել հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով Անհանգստացա՞ծ եք․ տո քաղաքացիները՝ ուր, դուք՝ ուր. Սրբազանը՝ ՔՊ-ին (video) Նիկոլ Փաշինյանի «չփլախ լեգիտիմությունը» Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է․ փաստաբաններ Մտահոգվա՞ծ եք, որ իշխանություն եք կորցնելու․ հարց ՔՊ-ականին (video) Կոչ եմ անում ժողովրդին՝ ժամը 15:30-ին լինել Բաղրամյան պողոտայում․ Բագրատ սրբազան (video) Ոստիկանապետը վասալ է, իր համար միևնույն է, թե իր վերևի ֆեոդալը ով կլինի․ Ռուբեն Մխիթարյան Հենց այդ պահին չենք լինի իշխանություն․ ՔՊ-ականը՝ Սրբազան շարժման մասին (video) Այնտեղ մարդիկ կան, որ պահվում են կոմպրոմատների, շանտաժի ու սպառնալիք տակ. Գառնիկ Դանիելյան Վեր ընկեք տեղներդ, գնացեք, փամփերսները հագեք․ Մարգարիտ Եսայան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am