Փաշինյանի «հուժկու» պատասխանը Ալիևին

Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը քար լռություն է պահպանում: Կա՛մ վախեցել է, կա՛մ համաձայն է նրա հետ: Իրականում հա՛մ վախեցած է, հա՛մ համաձայն է: Վախեցել է, որ կարող է աթոռը կորցնել և համաձայն է, քանզի Նիկոլը միշտ է համաձայն Ալիևի հետ: Վերջինս իր ուզածին միշտ հասել է Փաշինյանի օգնությամբ:
Սա այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան կարելի է համարել: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիներին կրկին փորձել են վերջին ամիսներին խաբել, մոլորեցնել, փափուկ բարձ դնել գլխների տակ, թե բա՝ մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնությանը, միջանցքի հարց չկա:
Ալիևի խոսքերից պարզ դարձավ, որ Բաքվի ախորժակն ուտելիս բացվել է: Այդպես էլ պետք է լիներ: Արցախը Նիկոլի օգնությամբ կուլ տալուց հետո Ալիևն արդեն անցել է «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացմանը: Սկզբի համար 4 գյուղ ու 4 «անկլավ» է պահանջում:
Ուշագրավ է, որ այսքանից հետո էլ նիկոլական իշխանությունը կրկին փորձում է խաբել ու Ալիևի համար փաստաբանություն անել: Տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանի միջոցով հայ ժողովրդին ուզում են համոզել, որ Ալիևը ռազմատենչ ու ՀՀ-ին կապիտուլյացիայի տանող հայտարարություններ է արել ... Ադրբեջանի ներքին լսարանի համար, քանզի այնտեղ ընտրություններ են սպասվում: Դա, իհարկե, սուտ է: Ալիևը միշտ է այդպես խոսել ու ՀՀ-ի նկատմամբ չի թաքցրել իր նկրտումները:
Նիկոլենք էլ լավ գիտեն այդ մասին, բայց լռում են: Լռությանը զուգահեռ Փաշինյանը «հուժկու» պատասխան տվեց Ալիևին: Նա մեկ ժամվա ընթացքում աշխատանքից ազատեց ու կրկին նույն պաշտոնին նշանակեց ԱԱԾ ղեկավար Աբազյանին: Հիրավի «հուժկու» պատասխան Ալիևի հայտարարությանը: Ու եթե սրան ավելացնում ենք «ցնցուղ և սանտեխնիկ» օպերացիան, ապա կղկղանքային պատկերն ամբողջական է դառնում: ՀՀ-ն դուրս չի գա այս վիճակից, քանի դեռ Նիկլոն է իշխանության:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանն առանց դաշնակիցների թողեց Հայաստանը, ներսից թուլացրեց մեր երկիրը և հնարավորություն տվեց Ալիևին լկտիանալ: Հիմա, ինչպես միշտ, իրեն մնում է միակ գործիքը՝ սուտը: Բայց հնարավոր չէ երկար ժամանակ մի ամբողջ ժողովրդի խաբել:
7or.am

 

դիտվել է 26133 անգամ
Լրահոս
Եթե մի բան վաճառվում է, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահը՝ եկեղեցին հարկելու մասին (video) Հայելի պահեք ձեր դիմաց ու տեսեք՝ ում արյունն եք դուք հեղել․ Բագրատ Սրբազան (video) Դեմքը նայեցի, տեսա՝ հրեշտակի թեւերովը մերոնց հետ կապ չունի, ուրիշ հրեշտակ էր. Ոստիկաններն էլ էին ուրախացել. Սրբազան Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին Աննան «գլխավոր հանցագործն է»․ իր նողկալի արարքների մասին մի բան կասեմ․ վաստակավոր երգչուհի (video) Փարաքարը նոր համայնքապետ կունենա Մեր երկրում որևէ մեկը, թե իր գործի, թե իր խոսքի համար անպատասխան չպիտի մնա. Բագրատ Սրբազան «Տղաների արյան վրա՞ էիք պարում, ձեր որդիներին սպանողի հե՞տ էիք պարում»․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video) Երևանում 52-ամյա տղամարդը «ԵԿՄ»-ից պnլիտրավմայnվ տեղափոխվել է hիվանդանոց Էն ականջ կտրողից ի՞նչ կա․ Բագրատ Սրբազանը դատախազության մոտ «թաղեց» իրավապահների աշխատանքը (video) Հայ եկեղեցին՝ ազգային աղետի ժամանակներում. Որոշ մանրամասներ հրապարակվում են առաջին անգամ Երեկ սրանք խառնվել են իրար․ չեն իմացել՝ ոնց փախցնեն Փաշինյանին․ Աննա Մկրտչյան (video) Հայաստանն արագորեն գնում է Ուկրաինայի ճանապարհով. Օլեգ Մատվեչև Տեղեկացե՛ք, թե ովքեր են աջակցում Հայաստանի իշխանությանը Արդեն վարքագիծ է՝ բռնի տեղահանվածների վերաբերյալ որոշումներ կայացնել առանց պատշաճ հանրային քննարկման. Արցախի ՄԻՊ «Արի իմ սոխակ․․․». Արսեն Գրիգորյանի հուզիչ կատարումը (video) Ադրբեջանը Հայաստանի իշխանությանը ստորացնելու հերթական նախաձեռնությունն է զարգացնում, որի տակ խնամքով թաքնված նաև այլ ռիսկեր կան. Աբրահամյան ԱՄՆ-ը զգալի ներդրումներ է անում հանքարդյունաբերության ոլորտում․ ի՞նչ է անում Հայաստանը Էրեկվա հրեշտակին սիրե՞լ եք. ոստիկաններն էլ էին ուրախացել․ Սրբազանը կատակեց (video) Այսօր Լեռնային Ղարաբաղի վանքերը վերանվանվում են, յուրացվում է Հայ եկեղեցու անցյալը. Զատուլին Նիկո՛լ, այ «դուխով տրյապկեք», դուք ուզեցիք այս ճոխ թաղումը․ հերոսի հոր հզոր խոսքը (video) Լուր եմ ստացել՝ իբր ինձ ձերբակալելու են, դե փորձեք․ Բագրատ Սրբազան (video) Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ ոք չի կարող հայերի, հայ ժողովրդի համար փոխարինել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին. Զատուլին Սա աննախադեպ է․ մարդագողություն է եղել․ փաստաբաններն ահազանգում են (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am