Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետը փորձել է դանակով կտրել քաղաքացու կոկորդը․ փաստաբան Կոչուբաև
Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը փորձել է դանակով կտրել անձնական հարցով իրեն դիմած քաղաքացու կոկորդը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է տուժողի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Վստահորդս անաշխատունակության տեղեկանք ստանալու խնդրով մտել է քաղաքապետարանի շենք հարցրել քաղաքապետին, իսկ վերջինիս անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել քաղաքացուն, որից հետո քաղաքապետը դանակով փորձել է կտրել կոկորդը: Տուժող կողմը դիմել է ոստիկանություն, սակայն քննությունը հապաղում է, իսկ իրեղեն ապացույցները չեն վերցվում: Հավանաբար խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետի անունը կապվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Իրավասու մարմինների ուշադրությունը հրավիրում եմ նշված խնդրի վրա և պահանջում արդյունավետ քննություն»,–գրել է նա:
24News-ին Ստեփանավան համայնքի ղեկավարի գործավարուհի Լուսինե Ներկարարյանը հայտնել է, որ քաղաքապետ Արմեն Գրիգորյանը քաղաքացու հետ որևէ առնչություն չի ունեցել։ «Նա այստեղից որևէ քերծվածքով անգամ դուրս չի եկել»,– նշել է նա։