Վերջին մեկ ամսվա տվյալներով՝ վրաց-թուրքական «Սարփի», վրաց-հայկական «Սադախլո», վրաց-թուրքական «Վալե», վրաց-հայկական «Նինոծմինդա» և վրաց-ռուսական «Կազբեգի» մաքսակետերում օրենքի խախտմամբ մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտ ներմուծելու փորձեր են կանխվել:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների մանրազնին զննության արդյունքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 45 հազար 980 տուփ չհայտարարագրված ծխախոտ՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ ուղեբեռի և նրանց հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներում։
Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որպես պատիժ՝ օրինախախտ քաղաքացիներից ապրանքն առգրավվել է և յուրաքանչյուրը տուգանվել 1000-ական լարիով, իսկ Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 31-րդ մասի համաձայն՝ օրինախախտ 7 քաղաքացուց ապրանքն առգրավվել է, և քանի որ գործողությունը կրկնվել է՝ յուրաքանչյուրի նկատմամբ նշանակվել է 3 000-ական լարի դրամական տուգանք։ Գրում է aliq.ge-ն:
Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը