Էրդողանի ու Ալիևի «կոկորդիլոսի արցունքներին» չհավատաք, հարձակում լինելու է

Բաքվի ու Անկարայի կողմից երեկվանից «զիջողական» կեցվածքի ցուցադրություն է ներկայացվում, թե իբր Ալիևն ու Էրդողանի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնություններ չունեն:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու ազատ տեղաշարժը, կատարել ռազմական գործողությունները չվերսկսելու և դիտորդական առաքելության տեղակայումը թույլ տալու իր խոստումը։

Այս մասին, հայտարարել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հայտնելով, որ երեքշաբթի՝ սեպտեմբերի 26-ին կայացել է Բլինկեն-Ալիև հերթական հեռախոսազրույցը։ «Պետքարտուղարն այսօր կրկին զրուցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունն ու անվտանգությունն անվերապահորեն ապահովելու, խաղաղ բնակչության ազատ տեղաշարժի և ԼՂ մարդասիրական օգնության անխոչընդոտ մուտքի անհրաժեշտությունը»,- նշել է Միլլերը։

Զրույցի ընթացքում Բլինկենը հիշեցրել է Ալիևին այլևս ռազմական ուժի չդիմելու և դիտորդական առաքելությունն ընդունելու իր խոստումների մասին։ «Մենք ակնկալում ենք, որ նա չի դրժի դրանք (խոստումները - խմբ․)», - նշել է Միլլերը:

Բաքուն մտադիր չէ որևէ ուժային քայլ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով` Ադրբեջանը ձգտում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան բացել տրանսպորտային հաղորդակցություն, որը, ըստ նրա, «օգուտ կբերի ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։

«Ադրբեջանը որևէ ռազմական նպատակ կամ խնդիր չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է»,- ասել է Հաջիևը Reuters-ին։ Ալիևի օգնականը հավելել է, որ Բաքուն Երևանին առաջարկում է տրանսպորտային և կապի գծերի անցկացման հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։
Իսկ Էրդողանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» թեմայով...

Թուրքիայի նախագահը նախօրեին կրկին պնդել է, թե «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Անկարայի ու Բաքվի համար, միաժամանակ հայտարարել է՝ եթե Հայաստանը չհամաձայնի, այդ ճանապարհը կարող է նաև Իրանով անցնել։

«Մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի բացենք միջանցքը որքան հնարավոր է շուտ, այդ ծրագրի իրագործումը ռազմավարական հարց է և պետք է ավարտին հասցվի։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից դուրս եկող մեքենան կամ գնացքը կարող է ուղիղ Կարս հասնել, և թուրք - ադրբեջանական եղբայրությունն է՛լ ավելի կամրապնդվի», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

Լրագրողները փաստել են՝ անցած տարի, երբ Էրդողանը մեկնել էր Բաքու, նույն թեմայի մասին խոսելիս ասել էր, որ Իրանն ավելի մեծ խոչընդոտ է «Զանգեզուրի միջանցքի» համար, քան՝ Հայաստանը։ Ի՞նչ է փոխվել՝ հարցին Էրդողանն արձագանքել է․ - «Եթե մենք ուզում ենք, որ Զանգեզուրի ու Լաչինի միջանցքները դառնան խաղաղության միջանցքներ, պետք է այդ հարցը լուծենք առանց հակամարտությունների ու աղմուկի։ Եթե Հայաստանը դեմ լինի, այդ ճանապարհը կանցնի Իրանով։ Իրանը հիմա դրական է նայում այդ հարցին»։

Մինչ այս պահը պաշտոնական Թեհրանն Էրդողանի այս հայտարարությանը որևէ կերպ չի արձագանքել։ Հայտնի է միայն, որ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Իրանի նախագահների միջև, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։ «Նախագահներ Պուտինն ու Ռաիսին ընդգծել են բոլոր խնդիրները բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու կարևորությունը», - հաղորդում է Ռուսաստանի նախագահականը, հավելելով՝ փոխադարձաբար նշվել է նաև 3+3 հարթակի աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը։ Այս ձևաչափում ընդգրկված են Հարավային Կովկասի երեք երկրներն ու նրանց երեք հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։

Ուրեմն, եթե Հայաստանը ճանապարհը չբացի, այն անցնելու է Իրանի տարածքո՞վ... Մի երկրի տարածքով, որը շաբաթը մի քանի անգամ հայտարարում է, որ թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն: Բացի այդ, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշել են, որ Նախիջևանը մինչ 44-օրյա պատերազմը միշտ էլ ցամաքային և օդային կապ է ունեցել Ադրբեջանի հետ Իրանի ցամաքային և օդային տարածքով։

Էրդողանն ու Ալիևը ստում են, թմրեցնում են Հայաստանի հասարակությանն ու ողջ աշխարհին: Հարձակում լինելու է, նրանց 2 օրերի հայտարարությունները սովորական թուրք-ադրբեջանական կեղծիքի ու քարոզչության մաս են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2671 անգամ
Լրահոս
Արմավիրի մարզում բախվել են 3 ավտոմեքենաներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Չեմ ուզում հավատալ, որ Հեղինեն էր գաղտնալսում տեղադրում․ Բագրատ Սրբազանը մանրամասներ հայտնեց (video) «Ինքը շատ լավ գիտի, թե ես իր մասին ինչեր գիտեմ». Բագրատ Սրբազանը՝ ՀՀ ոստիկնապետի մասին Աննան նորից հայերի «արյան վրա» պարում է․ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ. Ռոբերտ Քոչարյան Փաշինյանի աշխատավայրը շարունակում է զինվել անվտանգային սարքերով Սահմանվել են աղետի գոտիների տարածքները Բագրատ Սրբազանը նորից համապատասխան տեղն ուղարկեց Նիկոլի ոստիկանապետ Արամին (video) «Բերետների» վերադաս Հայկ Բաբայանը գնդապետից դարձավ գեներալ Այսօր նույն ժողովուրդը տակավին այն օրերի պես նույն շփոթմունքի ու մոլորված լինելու վիճակում է գտնվում. Բագրատ Սրբազան «Ձեզ զուսպ պահեք, չափի մեջ պահեք»․ Միքայել սրբազանը՝ Ալենին ու Փաշինյանին (video) Նախորդ օրվա դրությամբ՝ 35 սմ գետում ջրի մակարդակի նվազում ունենք. Գնել Սանոսյան Մենք հիմա նման բան չենք դիտարկում, բացարձակ չենք դիտարկում. Բագրատ Սրբազան Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով Փաշինյա՛ն, դու լսիր՝ Սարդարապատում ժողովուրդն ինչպես էր կռվում, հիմա ասում ես՝ թույլ ենք, չենք կարող (video) Ախթալայի խանութներում գրեթե սնունդ չկա. Տեր Հեթում Նիկոլ, էս քեզ չե՞ն հարգում սրանք, հը՞ Ամենաուժեղ ճնշումներով հասնելու ենք Փաշինյանի հրաժարականին․ հետո Սրբազանը գիտի՝ինչ կանի․Հովհաննիսյան (video) Մի քանի փոքր արձանագրումներ, որից հետո հնարավոր է, որ Հակոբ Արշակյանի հիշողությունը վերականգնվի Փաշինյանը փախուստի մեջ է․․․ վախկոտ է նա․․․ վերջացած մարդ․ Միքայել Սրբազան (video) Բագրատ Սրբազանը գիշերը ելույթ է ունեցել Սարդարապատում վարչապետի համար գաղտագողի հավաքած բեմի վրա Խմեցին մեր զավակների արյունը․․․ տականքնե՛ր․․․ հերոսի հոր հուժկու խոսքը՝ Սարդարապատում (video) Հայտնաբերվել է Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կինը Կյանքիս վերջին ամիսներն եմ ապրում, թույլ տուր կողքիդ լինեմ, հետդ քայլեմ․ քաղաքացին՝ Բագրատ Սրբազանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am