Ի՞նչ խանդավառություն. Արցախը հայկական պահելու խնդիրը մնացել է նույն տեղում

Միացյալ Նահանգները ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ և դա համարում է «կարևոր առաջընթաց»։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։ «Այս կարևորագույն մատակարարումները կարևոր առաջընթաց են, և մենք կողմերին կոչ ենք անում ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնությունն ավելացնելու վրա», - ասվում է հայտարարության մեջ: Բլինքենն ընդգծել է՝ ԱՄՆ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ որոնք ուղղված են «արժանապատիվ և տևական խաղաղության» հասնելուն։

ԱՄՆ-ին հետևել է Ֆրանսիայի գոհունակ ուղերձը: Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ, X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ շեշտելով՝ սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը։ «Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ. սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը՝ համաձայն միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման», - գրել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ավելի քան 3 ամիս շարունակված լիակատար շրջափակումից հետո՝ երեկ վաղ առավոտյան Կարմիր խաչի միջնորդությամբ Ղարաբաղ հումանիտար բեռ է մտել միաժամանակ երկու ճանապարհներով՝ Լաչինի միջանցքով և Աղդամով: Լաչինով տեղափոխվել է մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանություններ օգոստոսի 30-ին 10 բեռնատարներով հումանիտար օգնություն ուղարկեցին Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ ու արժանացավ նույն ճակատագրին, ինչ Հայաստանի կառավարության բեռը․ Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև ևս չբացեց Լաչինի միջանցքը։ Ֆրանսիական հումանիտար բեռների շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Երեկ էլ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ արել կարգավորել այդ գործընթացը։ Եվրամիության պաշտոնյան նաև կարևորել է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը։ «Նաև կարևոր է բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ իրավունքների և անվտանգության հարցով, Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- X-ում գրել է Միշելը։
Հիշեցնենք, երեկ Կարմիր Խաչի բեռնատարները միաժամանակ մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։ Շտաբի փոխանցմամբ, մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով Ռուսաստանի Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:

Ինչպիսի՞ խանդավառություն է տիրում Բաքվի երեկվա քայլի առիթով...

Բայց դեռ վաղ չէ՞ լավատեսություն հայտնելու համար: Արևմուտքն այսքան միամի՞տ է, պա՞րզ չէ, որ Բաքուն այս քայլի դիմեց ճնշման տակ, բայց միևնույն ժամանակ իր պահանջը իրագործվեց` Աղդամի ճանապարհը գործարկվեց, որն էլ նրա հիմնական նպատակն էր:

Եվ վերջապես, այսքան ամիս Ադրբեջանի իշխանության գործողությունների համար պատասխանատվություն ո՞վ է կրելու, որևէ պատիժ չկա՞ Արցախը սովի մատնելու համար, մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու համար:

Թե՞ սա հանցանք չէ միջազգային օրենքների ու իրավունքի տեսանկյունից:

Եվ հաջորդը, պարզից էլ պարզ է, որ Ալիևն անում է ամեն ինչ, որպեսզի դեպի Արցախ ուղղված մատակարարումների շարժն ամբողջությամբ տեղափոխվի Աղդամի ուղղությամբ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է անցած դեկտեմբերից, երեք ամիս առաջ էլ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի վրա՝ առհասարակ արգելելով սննդի ու անհրաժեշտ իրերի տեղափոխումը։

Լաչինի միջանցքի փակումը Ալիևի նպատակն էր, հետևաբար, դրանով նա գործի դրեց Արցախը հայկական պահելուց զրկելու իր պլանը: Հիմա այդ պլանը անարգել թո՞ւյլ են տալու, որպեսզի շարունակի գործել... Սա է խնդիրը:

Իսկ երեկվա օգնությունը մեկանգամյա էր, հետևաբար, որևէ մեկը չպետք է դրանից գոհ լինի։ Դեռ բոլորովին էլ պարզ չէ, թե Լաչինի միջանցքով բեռներ ե՞րբ կտեղափոխվեն Արցախ, ի վերջո, կվերականգնվի՞ միջանցքով Արցախ բեռների ու մարդկանց անխափան տեղաշարժը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1897 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանը գիշերը ելույթ է ունեցել Սարդարապատում վարչապետի համար գաղտագողի հավաքած բեմի վրա Խմեցին մեր զավակների արյունը․․․ տականքնե՛ր․․․ հերոսի հոր հուժկու խոսքը՝ Սարդարապատում (video) Հայտնաբերվել է Օձունում 64-ամյա տղամարդուն հող փխրեցնելու բրիչով սպանած 27-ամյա կինը Կյանքիս վերջին ամիսներն եմ ապրում, թույլ տուր կողքիդ լինեմ, հետդ քայլեմ․ քաղաքացին՝ Բագրատ Սրբազանին (video) Միքայել Սրբազանն իմ ուսուցիչն է եղել, ինձ հոր պես է եղել․ Սրբազանների հանդիպումը Սարդարապատում (video) Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել՝ Ադրբեջանի նախագահին կոչ անելով ազատ արձակել բոլոր հայ գերիներին Եթե վախկոտ չլիներ՝ կհանդիպեր. Միքայել Սրբազանը՝ Փաշինյանի՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպելուց խուսափելու մասին Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին (video) Էս թրքաբարո սրիկաներն ամեն ինչ անում են, որ օր օրի աճող համազգային ցասումը ստիպված դիմի համարժեք քայլերի. Ռուբեն Հակոբյան Միակ ճանապարհը որ ունենք այս մոստն է, խնդրում եմ մեզ էլ օգնեք. Նեղոց գյուղի բնակչուհին ահազանգում է Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ Իգոր Խաչատուրովի գործը կրկին կքննվի առաջին ատյանում․ վերաքննիչ բողոքները մասնակի բավարարվել են Սպանություն` Լոռու մարզու Օձուն գյուղում Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական գծի մեջ երեք գործոն խառնում են Հարավային Կովկասում Թուրքիայի խաղաքարտերը․ Վահե Դավթյան Կյանքիս վերջին ամիսներն եմ ապրում, ուզում եմ ձեզ հետ քայլեմ. քաղաքացին՝ Սրբազանին Արմավիրում «Ford Fusion»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 4 վիրավորներից մեկն անչափահաս է Կառավարության որոշմամբ 300 մլն դրամ կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերին` հրատապ խնդիրներ լուծելու համար. Գնել Սանոսյան Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ. Կառավարությունը որոշում է ընդունել Երկու պատճառով այդ մարդը չի եկել. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա հավաք, որտեղ ուղերձով հանդես կգա Բագրատ Սրբազանը Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների հաղթահարմանը. Վեհափառ Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը Գաղտնալսում են ոչ միայն ընդդիմադիրներին Պարգևավճարներ և գեներալի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա Սարդարապատում` persona non grata. «Քաջ Նազարը» գնում է Ապարան․ MediaHub Խորհրդարանական գործընթացները հետաձգվում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am