Փաշինյանի արցախյան դրածո-կամակատարը հեռանում է, ով պետք է լինի հաջորդը

Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականը քիչ է ասել, թե կանխատեսելի կամ սպասված էր: Այդ հրաժարականը հասունացած էր վաղուց, առնվազն 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, և այս՝ գրեթե 3 տարին, որ նա «ձգեց» Արցախի նախագահի պաշտոնում, ցավոք, անտեղի կորսված ժամանակ կարելի է համարել: Դա էլ համարենք վերջին վատությունը, որ Արայիկ Հարությունյանը կարողացավ անել Արցախի ու մեր հայրենակիցների հանդեպ:

Հետաքրքիր է, որ հրաժարական տալու մասին հայտարարությունից հետո ծայր առան խոսակցություններ, թե ո՞վ է ճնշումներ գործադրել նրա վրա, գուցե ինչ-որ ուժեր ու շրջանակներ են ճնշել, գուցե առհասարակ հանրային ճնշումներ են ազդել և այլն: Արայիկ Հարությունյանի վրա, նկատենք, վաղուց պետք է արդեն ճնշած լիներ խայտառակ ու կործանարար պարտությունը, դեպի որը նա տարավ Արցախը, հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Արայիկ Հարությունյանին վաղուց պիտի ճնշած լիներ այդ պատերազմի ահավոր հետևանքների համար անձնական ու քաղաքական պատասխանատվության ահռելի բեռը: Նրա վրա վաղուց պիտի ճնշած լինեին հետպատերազմական տարիներին իր անպտուղ կառավարման ծանրագույն հետևանքները:

Բայց ո՛չ, Արայիկ Հարությունյանը 2020-ի աղետից հետո էլ շարունակեց կառչած մնալ Արցախի նախագահի աթոռից:

Այսպես երկար կարելի է թվարկել, բայց Արայիկ Հարությունյանի վրա եթե որևէ հանգամանք ճնշում գործադրել է՝ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում ընդունելու առումով, ապա թերևս այն բացահայտ իրողությունը, որ ինքն այլևս սպառված (և վաղուց սպառված) է Արցախի նախագահի պաշտոնում:

Պաշտոն, որը նա ստանձնել էր 2020-ի մայիսին՝ դրանից առաջ ավելի քան 10 տարի լինելով Արցախի առանցքային ղեկավարներից մեկը՝ վարչապետը: Եվ վարչապետության շրջանում էլ, պետք է հիշեցնել, Արայիկ Հարությունյանն առանձնապես չի փայլել (մեղմ ասած):

Նա ուղղակի ժամանակին «ճարպկություն» դրսևորեց, արագորեն անցավ Նիկոլ Փաշինյանի ու նրա «թավշյա» հեղափոխության կողմը, իսկ նախորդ նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո դարձավ կամ իրեն դարձրեցին Արցախի նախագահ: Այդ պաշտոնում նա կարողացավ միայն մեկ «ձեռքբերում» ունենալ՝ դրսևորվեց որպես Նիկոլ Փաշինյանի բացարձակ կամակատար, ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանի դրածո:

Ի դեպ, Արայիկ Հարությունյանի նախագահական երդմնակալությունը տեղի ունեցավ «դժբախտ-դժգույն» Շուշիում: Եվ այդ արարողության ժամանակ ունեցած ելույթում էլ Նիկոլ Փաշինյանը 2020-ի մայիսի 21-ին հայտարարեց մասնավորապես հետևյալը. «...ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը»:

Այո՛, այո՛, սա ասել է այն նույն Նիկոլ Փաշինյանը, ով հիմա առիթ-անառիթ հայտարարում է, թե Արցախն ադրբեջանական է: Ավելին, հիմա նույնիսկ իր երազած «գնդակահարության պատի տակ» Նիկոլ Փաշինյանը ոչ Արցախ բառը կարտաբերի, ոչ էլ, առավել ևս՝ «Արցախի ինքնորոշման իրավունք» կապակցությունը:

Ու հիմա նրա դրածոն, որին առանձին դեպքերում մամուլում նաև հիշատակում էին որպես «Արցախի Նիկոլ»՝ Արայիկ Հարությունյանը, իրողությունների ու նաև իր մեղքով ստեղծված ծանրագույն իրավիճակի պայմաններում, հայտարարում է, որ ցանկանում է թողնել զբաղեցրած պաշտոնը:

Ուզում ենք հավատալ, որ Արցախի քաղաքական վերնախավը, Արցախի մեր հայրենակիցներն ու պետական, քաղաքական մտածողությամբ օժտված գործիչները կունենան բավարար հեռատեսություն ու սառնասրտություն, որպեսզի թշնամական պաշարման ու ՀՀ ղեկավարության կողմից Արցախի ուրացման պայմաններում կայացնեն արդարացված ու Արցախի հայկական լինելության նպատակին ծառայող որոշումներ, թույլ չեն տա Արցախում իշխանության վակուում, և կկարողանան համախմբել տոկուն արցախցիներին՝ հանուն ազատ ու ինքնիշխան գոյության իրավունքի:

Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ամեն պարագայում, կարևոր իրադարձություն է: Ու շատ հնարավոր է, որ այդ հրաժարականը «դոմինոյի» էֆեկտ ունենա՝ արձագանքվելով արդեն Երևանում: Նիկոլ Փաշինյանի դրածո-կամակատարը հեռանում է, հաջորդը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը՝ իր վնասատու, երկրաքանդ, մահաբեր ու կործանարար քպ-ա-խմբով հանդերձ:

Մինչև չձերբազատվենք թշնամական շահերն ու օրակարգերն սպասարկող այդ խմբոնից, չենք կարողանալու ելնել այն արնաշաղախ մղձավանջից, որի մեջ նրանք նետել են մեր մերկիրը, մեր ժողովրդին:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 759 անգամ
Լրահոս
Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին ՔՊ-ում ակտիվ քննարկում են Սրբազանի քայլերը Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները Ո՞րն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը ՆԳ նախարարը կհեռանա՞ Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն, իսկ Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը Ով է ՔՊ-ից այսօր հեռացված Թաթուլ Բաղդասարյանը. ինչ է հայտնի նրա մասին Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայական կազմը հարցազրույցներ են տալիս աջ ու ձախ և պնդում, որ պատերազմի դեպքում հաշված րոպեներում կարող են կտրել ցամաքային կապը ՀՀ-ի և աշխարհի միջև․ Կարեն Հովհաննիսյան Պարո՛ն Ղազարյան, Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, ափսոս եք, հրաժարակա՛ն տվեք․ Աղվան Վարդանյանը՝ ՆԳ նախարարին Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ․ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ Սրբազան Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և փորձել մտցնել ինքնաթիռ․ Լեո Նիկոլյան Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի. Սերգեյ Բելոկոնյով․Tert.am Աբովյան քաղաքում, բանկի մասնաճյուղում, ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49–ամյա տղամարդը կալանավորվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը Լոռու մարզպետարանը կեղծ է որակում իր իսկ տարածած հայտարարությունը՞ Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am