Ինչպես են Ալիևն ու Փաշինյանը հեռացնում Արցախից ռուս խաղաղապահներին

Այն, որ Արցախի դեմ ադրբեջանական շրջափակում-պաշարումային ագրեսիան սկսվեց ու թափ առավ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում 2022-ի հոկտեմբերի 6-ին Ալիևի ու Էրդողանի առաջ որոշակի պարտավորություններ ստանձնելուց հետո, անհերքելի իրողություն է: Ավելին, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, հիշյալ պարտավորություներին համապատասխան, հայտարարեց, որ ուրանում է Արցախը, ավելի կոնկրետ՝ Արցախը հայտարարեց ադրբեջանական տարածք, Ալիևն անցավ ավելի կոշտ ճնշման արցախցիների դեմ: Ու մինչ օրս շարունակվում են ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի հայաթափմանը, Արցախի բնիկ հայ հայ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը, գործողությունները:

Ռուսաստանն արդեն մեկ անգամ նշել էր, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն արմատապես փոխել է իրավիճակը՝ Արցախի խնդրի հետ կապված: Իսկ այսօր էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարեց. «Դե, ընդհանուր առմամբ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ղարաբաղն ադրբեջանական, ինչպես նրանք այդ մասին ասել են, որեւէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության առիթով կրկնակի անտեղի է թվում»:

Մյուս կողմից, բացի այն, որ ՀՀ իշխանության կողմից Արցախի ու Արցախի հայության ուրացումը արմատապես նոր իրավիճակ է ձևավորել, այդ հայտարարությունները հիմքեր են ստեղծել այն բանի համար, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանն ուղիղ կերպով Արցախից ռուսական խաղաղապահ ուժերը դուրս բերելու պահանջ դնի:

Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման ու առաքելության ժամկետների, այդ ժամկետները երկարաձգելու հետ կապված պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ըստ էության իմաստազրկվում են Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևին ձեռնտու հայտարարություններից հետո: Այդ կետերը ձևակերպելիս Ռուսաստանում, հասկանալի է, ելել են ոչ միայն իրենց շահերից, այլև այն տրամաբանական ընկալումից, որ այս հարցերում Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները բնականորեն հակադիր կլինեն նաև հետագայում: Սակայն, ինչ-որ 2 տարի անց Ռուսաստանը կանգնեցվում է այն փաստի առաջ, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հանդես են գալիս բացարձակապես նույն դիրքորոշմամբ ու նույն դիրքերից: Երկուսն էլ Արցախը հռչակում են ադրբեջանական:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ուրացումը Ադրբեջանին տալիս է բոլոր հիմքերը պահանջելու համար, որ Ռուսաստանը ադրբեջանական տարածքից հեռացնի իր խաղաղապահ ուժերը և չխանգարի իր ներքին՝ ադրբեջանական հարցերը լուծելուն:

Ելքը մեկն է՝ ՀՀ-ում իշխանափոխություն և բանակցային նոր տրամաբանության հաստատում:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1490 անգամ
Լրահոս
Սև բերետներն ու վահանավորներն արդեն կառավարության դիմաց են, սպասում են ակցիային (video) Կապանում բախված երկու ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն ԱԺ-ում կշարունակեն քննարկել 2023-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը. ովքե՞ր կմասնակցեն նիստին ՔՊ-ում ակտիվ քննարկում են Սրբազանի քայլերը Ինչի՞ են ուզում վերածել Հայաստանը Փաշինյանն ու նրա սատելիտները Ո՞րն է լինելու հաջորդ «սահմանազատվող» տարածքը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը տապալել է 44-օրյա պատերազմի մասին զեկույցի հրապարակումը ՆԳ նախարարը կհեռանա՞ Տարեք, թող իրենց կյանքում գոնե մեկ անգամ հայ ժողովրդի համար օգտակար գործ անեն, իսկ Վահե Ղազարյանը երեկ «թռած» էր Փաշինյանին ամեն օր զեկուցում են, որ շարժումը մարել է, սակայն շարունակում են ուժեղացնել անվտանգությունը Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն «ամրագրել» է քաղաքապետարանը Ով է ՔՊ-ից այսօր հեռացված Թաթուլ Բաղդասարյանը. ինչ է հայտնի նրա մասին Կոտայքի մարզում բախվել են «Toyota»-ն ու «LADA»-ն, կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ադրբեջանի ԶՈՒ-ի բարձրաստիճան սպայական կազմը հարցազրույցներ են տալիս աջ ու ձախ և պնդում, որ պատերազմի դեպքում հաշված րոպեներում կարող են կտրել ցամաքային կապը ՀՀ-ի և աշխարհի միջև․ Կարեն Հովհաննիսյան Պարո՛ն Ղազարյան, Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, ափսոս եք, հրաժարակա՛ն տվեք․ Աղվան Վարդանյանը՝ ՆԳ նախարարին Վաղը ժամը 11։00-ին տեղի է ունենալու Կառավարության նիստ․ հավաքվելու ենք Հանրապետության հրապարակում և մեր ասելիքը տեղ հասցնենք․ Բագրատ Սրբազան Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և փորձել մտցնել ինքնաթիռ․ Լեո Նիկոլյան Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի. Սերգեյ Բելոկոնյով․Tert.am Աբովյան քաղաքում, բանկի մասնաճյուղում, ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49–ամյա տղամարդը կալանավորվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը Լոռու մարզպետարանը կեղծ է որակում իր իսկ տարածած հայտարարությունը՞ Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am