«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», «նոր հարցաքննություն՝ նոր նիկոլություն»

Փաշինյանական իշխանույթունն այսօր կազմակերպել էր հերթական շոուն ԱԺ այսպես կոչված «քննիչ հանձնաժողովում», որն ընդամենը 1 խնդիր է լուծում՝ պարտակել Նիկոլ Փաշինյանի ու նրա գործակիցների գործած ոճիրները կոնկրետ 2020 թվակաանի պատերազմի հետ կապված: Հիմնական խնդիրը, որ հետապնդում է բացառապես նիկոլականներով «գործող» հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանին «սպիտակ ու պուպուշ» ներկայացնելն է: Կարճ ասած՝ «ի՜նչ աներ խեղճ Նիկոլը...» փերֆեքթթիվիական մակարդակով:

Այսօր հանձնաժողով էր բերվել ավելի քան 1 տարի ու տասը ամիս կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանը: Այո՛, այն անձնավորությունը, որ 2018-ին, լինելով բարձրաստիճան պաշտոնյա վազեվազ ճամբարափոխ եղավ ու շտապեց արագորեն իր ծառայությունները մատուցել «նոր տերերին»:

Արդեն պարզ է, թե Նիկոլ Փաշինյանին ինչու էր պետք «նախկիններից վերցրած» նման մեկը պաշտպանության նախարարի պաշտոնում: Պետք էր հենց նման ճամբարափոխված, անսկզբունք մեկը, ում հետո կարելի կլիներ հեշտությամբ «քավության նոխազ» դարձնել ու ներկայացնել:

Եվ ահա, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն այսօր, Նիկոլ Փաշինյանի՝ Անդրանիկ Քոչարյանի անվան «քննիչ հանձնաժողովում» լիովին արդարացրեց բոլոր այն սպասելիքները, որ կարող էր ունենալ նրան մոտ 2 տարի բանտում պահող իշխանությունը:

Այստեղ էլ կարելի էր վերջակետ դնել, քանի որ պարզ է, չէ՞ թե ինչ արժեք կարող են ունենալ ինչ-որ մեկի հանձնաժողովային վկայությունները, եթե նա Նիկոլ Փաշինյանի կալանավորն է, եթե չասենք՝ պատանդը:

Այդ տեսանկյունից նույնիսկ թեթևակի ժպիտ են հարուցում մեր որոշ հայրենակիցների այն դիտարկումները, որ Դավիթ Տոնոյանը «քննիչ հանձնաժողովում» ինքնամոռաց, անձնուրաց կերպով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին:

Հետաքրքիր է, թե ո՞ւմ պետք է նա պաշտպաներ, եթե ոչ իր թիմակցին ու անմիջական վերադասին: «Թիմակցի» պահով էլ հետաքրքիր դրվագ եղավ: Տոնոյանն ասաց, թե ինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անդամ է եղել, այլ ոչ՝ թիմակիցը: Ինչպիսի՜ նվիրվածություն:

Բայց կրկնենք՝ իսկ ո՞ւմ պիտի պաշտպաներ Դավիթ Տոնոյանը, եթե նա Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, նրա գործակիցը՝ առնվազն 44-օրյա պատերազմի հրահրման և այդ պատերազմում կանխամտածված Հայոց բանակը պարտության տանելու ոճրագործություններում, և վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի կալանավորն է:

Մի՞թե պարզ չէր, որ նման վիճակում գտնվող, նման կախվածություն ունեցող մեկը, այն էլ՝ Դավիթ Տոնոյանի նման մեկը, որ երբեք էլ որպես քիչ թե շատ գնահատելի ֆիգուր առանձնապես աչքի չի ընկել, «քննիչ հանձնաժողովում» ընդամենը փորձելու է ա) պլստացնել Նիկոլ Փաշինյանին, բ) պլստալու տեղ ապահովել նաև իրեն համար: Ու պարզ է, որ Դավիթ Տոնոյանի հանձնաժողովային ելույթն ընդամենը կեղտոտ գործարք է փաշինյանական իշխանության հետ, բացահայտ առևտուր՝ բանտարկությունից ազատվելու ակնկալիքով:

Վերջին հաշվով, նա ավելի քան մեկուկես տարի բանտում է, այդ ի՞նչ են այդքան երկար քննում Նիկոլ Փաշինյանի «գերպրոֆեսիոնալ» քննիչները, որ այսքան ժամանակում Տոնոյանին վերաբերող գործը դատարան դեռ չի մտել:

Այնպես որ, թե այսօր նա ժամերով ինչ լոլոներ էր պատմում, ինչպես էր ինքն իրեն ու իր սիրելի Նիկոլ Փաշինյանի ասածներին հակասող բաներ ասում, միգուցե կարող է հետաքրքրել շոուների սիրահարներին կամ հայկական սերիալների գիտակներին: Ինչ վերաբերում է իրական քննությանը, ապա այդպիսին կարող է և լինել, բայց միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանազրկված կլինի: Դավիթ Տոնոյանը, ի դեպ, այսօր շարունակ այն թեզն էր առաջ տանում, թե Հայաստանն անպատրաստ էր նման պատերազմի, հնարավորություններով զիջում էինք, որ իր ռազմադիվանագիտական գիտելիքներն ու կարողությունները չբավարարեցին, որ ինքը կարողանա թույլ չտալ այդ պատերազմը:

Ու ահա այդ անձնավորությունը, հիշեցնենք, գործնականում գրեթե հայտարարված օրով պատերազմի նախօրեին նստում է օդանավ բուլղարիենարում մտերիմի ծննդյան քեֆի մասնակցելու համար: Իսկ երբ վերադառնում է, խրոխտ հարցազրույց է տալիս ու հոխորոտում, թե «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Այսել է թե՝ Ադրբեջանը նոր տարածքներ է կորցնելու: Դավիթ Տոնոյանն ամբողջ պատերազմի ընթացքում ծպտուն չի հանում այն մասին, որ այդ թվում իր ցուցումով իր ենթակաները կանխամտածված խաբում ու մոլորության մեջ են պահում հանրությանը, բոլոր հայերին:

Արթուր Խայթ

Աղբյուր` 7or.am

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Պատասխանը մեզնից ես ստանալու, Իլհամ․ յուրաքանչյուր ասածիդ համար պատասխանը ստանալու ես համարժեք․ Բագրատ Սրբազան Շորերս հագցրել են, իրերս հավաքել, ինձ նստեցրել են սայլակի վրա և փորձել մտցնել ինքնաթիռ․ Լեո Նիկոլյան Այս պահին առանցքային հարցն այն է, թե ով կկարողանա հաջորդիվ ղեկավարել Հայաստանը և ինչ ծրագիր կիրականացնի. Սերգեյ Բելոկոնյով․Tert.am Աբովյան քաղաքում, բանկի մասնաճյուղում, ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող 49–ամյա տղամարդը կալանավորվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը Լոռու մարզպետարանը կեղծ է որակում իր իսկ տարածած հայտարարությունը՞ Աղոթում ենք, որ Տերը ողջամտություն պարգևի մեր ոստիկաններին․ Առաքել արքեպիսկոպոս Քարամյան Զորամասի փոխհրամանատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին․ կա 5 վիրավոր Վեհափառը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի մասնակիցների հետ անդրադարձել է հայրենիքի առջև ծառացած խնդիրներին Շակալի պես պատգամավորի վրա հարձակվելու պարգևատրումը ինչքա՞ն է․ դրամո՞վ եք պարգևատրում, թե՞ մանաթով․ Թադևոս Ավետիսյան Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում՝ մինչև 2 կմ ընդհանուր երկայնքով Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը մեկնել է Թուրքիա Ես իր փոխարեն հրաժարական կգրեի-կգնայի, չէի մնա մի րոպե․ Բագրատ սրբազանը՝ Վահե Ղազարյանին Դուք էլ որպես ինչ եք բուտաֆորիայի պես ծանրացել մեր վզին՞ Նմաններին պաշտոն է տվել, որ տարածքները բանտիկով հանձնի Ադրբեջանին Էս թարգմանեք ադրբեջաներեն ու տարածեք նախկին հայկական պետական լրատվամիջոցներով Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը․ Գուգարաց թեմ «Անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար»․ Սփյուռքի թեմակալ առաջնորդները դատապարտել են Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Հայրապետի և եկեղեցականների նկատմամբ պահվածքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղի վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ Բերդի ոստիկանապետը պարգևատրվել է լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից հեռացնելուն մասնակցե՞լու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am