Ինքնապահպանման բնազդից զուրկ ժողովուրդը անխուսափելիորեն ենթարկվում է ցեղասպանության

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկ այլ գյումրեցի՝ 63-ամյա Հրանտ Պետրոսյանը կապվել է ադրբեջանցի բլոգերի հետ և հայտարարել է, որ «Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս», նշել է նաև, որ Մարշալ Հովհաննես Բաղրամյանը թուրք է և նման այլ բաներ:

Կարապետ Պողոսյանի խոսքով՝ գյումրեցու նման պահվածքը շահադիտական դրդապատճառներ ուներ, բայց հիմա կփորձենք պարզել՝ հնարավո՞ր էր, որ 63-ամյա ադրբեջանցին կապվի հայի հետ և հայտարարի, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես նաև հայտարարի, որ Ադրբեջանի բոլոր ազգային հերոսները սրիկաներ էին:

 

Անմիջապես նշենք, որ Ադրբեջանում դա անհնար է, քանի որ այս երկրում ազգային անվտանգությունը տարանջատված է ժողովրդավարությունից։ Եվ ընդհանրապես, պետք է ասել, որ ցանկացած երկրում նման դրսեւորումները համարվում են դավաճանություն, իսկ Հայաստանում իրավիճակը հակառակն է...

63-ամյա այս քաղաքացու հարցերով արդեն պետք է զբաղվեյին պետական ​​համապատասխան կառույցները, բայց դա այդպես չէ, քանի որ հենց այդ «մարդկային տեսակն» է գերիշխում Հայաստանի իշխանության մեջ։

Նիկոլ Փաշինյանը նույն այս մարդու կերպարն է, բայց կանգնած մի ամբողջ պետության գլխին: Աննա Հակոբյանի ծաղրը հայ կանանց հասցեին նույն երեւույթների շարքից է:

Նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում «փոքր կասկածների» դեպքում նման քաղաքականության համար պետության ղեկավարը կա՛մ իմպիչմենտի է ենթարկվում, կա՛մ հետապնդվում։ Այս երեւույթի վառ օրինակն է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ կապված իրավիճակն է, և նրա շուրջ ստեղծված մթնոլորտը ԱՄՆ քաղաքական վերնախավում։

Աշխարհի ոչ մի երկրում անվտանգության սպառնալիքները ժողովրդավարության ատրիբուտ չեն, այլապես այդ պետությունները կփլուզվեին։

Հայաստանն այսօր աշխարհում միակ երկիրն է, որի ղեկավարն ու նրա շրջապատը բացահայտ հակապետական ​​ու հակահայկական գործունեություն են իրականացնում՝ մնալով անպատիժ։

Եթե ​​այս դեպքում հասարակությունն ու ժողովուրդը լռում են, ապա այդպիսի ժողովուրդը արժանի է նույնիսկ նոր ցեղասպանության, քանի որ բնությունը չի հանդուրժում ամեղսունակությունը, ինչպես նաև այն կենդանիների գոյությունը, որոնք զրկված են ինքնապահպանման պարզունակ բնազդից։ Այս տեսակետից պետք է հասկանալ, որ մարդն էլ է բնության մի մասնիկ, բնության կենդանական աշխարհի մաս, և եթե մարդ չունի ինքնապահպանման բնազդ, ապա նա չի կարող երկար ժամանակ գոյություն ունենալ։

Նույնը վերաբերում է ժողովուրդներին։ Եթե ​​ժողովուրդը չունի պետականության բնազդ, ինքնապահպանման բնազդ, ապա նա ենթարկվում է ցեղասպանության, ու բնության տեսակետից սա ամենաարդար ելքն է։

Սա է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 460 անգամ
Լրահոս
Բերդի ոստիկանապետը պարգևատրվել է լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից հեռացնելուն մասնակցե՞լու համար Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության գործողությունները Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները․ Ստեփան Դանիելյան Արցախից բռնի տեղահանված 1437 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳ փոխնախարար Ե՞բր է Էդոն ս․․․ր լինելու հարազատ Ադրբեջան Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտել է Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․ Ահազանգ Նիկոլի պատճառով մարդկանց 6 ժամ պահել են քաղմասում․ Գեղամ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ 38 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին ուժով նստացնում են ինքնաթիռ (video) Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (video) Ուրեմն էդ փնթի «ղուշբազը» ինձ պիտի բարոյականություն սովորեցնի՞․ Արմինե Ադիբեկյան (video) Երեկ Նիկոլը Վեհափառին ասաց՝ վե՛րջ, ես չկամ (video) Այն, ինչ անում է Բագրատ Սրբազանը՝ հրաշք է․ Նիկոլի հարցը լուծելու են․ Հարութ Սասունյան (video) ԱԺ-ում իրավիճակն ավելի է լարվում․ «Ռեստորաններում տրճիկ չէին տալիս» (video) Ո՞վ է բորենիներին այդ հրամանը տվել․ Արմենուհի Կյուրեղյան (video) Ձեր երեխաներն անբուժելի հիվանդություններով են տառապելու․ Հովհաննես Շահինյան (video) «Հողատու Էդո»-ն հողատու բառից իրեն կորցրեց (video) Էս էլ մաման՝ պոտենցիալ զոհվածի մայր. Արմինե Ադիբեկյան (video) Խոջալուի դամբարանադաշտի և իսլամական դամբարանի «ավերման» մասին. monumentwatch.org ««Արա»–ն դու ես այ տղա», «Տո վափշե դու ինչ կարաս ասես»․ լարված դրություն ԱԺ–ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am