Նիկոլը խոսում է առանց մտածելու, որն ամենաշատն է վնասում մեզ․ Վարդան Օսկանյան (video)

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում խոսել է հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու՝ վերջերս իր արած առաջարկի մասին։

«Վերջին մի քանի օրերին այդ հարցի շուրջ եղել են տարբեր քննարկումներ, տարաբնույթ մենկաբանություններ՝ կողմ, դեմ, որը ես համարում եմ առողջ, լավ քննարկումներ, որոնք պետք է շարունակել։ Ես կրկնում եմ իմ առաջարկը, վստահ եմ, որ դա հնարավոր է անել և ինչպես ասել եմ նախկինում՝ պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել այդ գործը առաջ տանելու համար։

Իմ առաջարկում, երբ ասացի, որ այդ ընթացքում իշխանությունները պետք է լռեն, նպատակ չունեի ինչ-որ մարդկանց նեղացնելու կամ վիրավորելու։ Ես դա ասել եմ՝ ելնելով այս վերջին տարիների դառը փորձից։

Փաշինյանը դիվանագիտությունից հեռու մարդ է, սա փաստ է ու այստեղ վիրավորելու հարց չկա, նրա կրթությունը դիվանագիտությանը, ռազմաքաղաքական հարցերին չէր վերաբերվում, նա նման փորձ չուներ իր ընդդիմադիր գործունեության ընթացքում, բացառությամբ մի քանի խորհրդարանական այցելություններից, նա արտաքին շփումներ չի ունեցել։ Առավելեւս, Փաշինյանը չէր հասկանում ու այսօր էլ չի հասկանում դիվանագիտության մեջ խոսքի արժեքը, խոսքի կարևորությունը, նույնիսկ մի բառը, եթե դա ճիշտ, տեղին չի ասվում, բացասական հետևանքներ է ունենում»,- ասաց Օսկանյանը:

Նա անդադարձավ Արցախում՝ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը որ Արցախը Հայաստան է և վերջ. «Միգուցե դա Փաշինյանի արած քաղաքական հայտարարություններից ամենաճիշտն էր, բայց արվել էր սխալ ձևով, սխալ տեղում, սխալ ժամանակ, ու դա բերեց շատ բացասական հետևանքների։

Դիվանագիտության մեջ խոսքի ճիշտ լինելը ու դա ճիշտ ժամանակին օգտագործելը, հարցերին ճիշտ փաթեթավորում տալը էական նշանակություն ունի։ Սառը պատերազմի ժամանակ Արևմուտքի ողջ քաղաքականությունը Սովետական Միության նկատմամբ կառուցված էր ընդամենը մեկ բառի վրա ` «containment»՝ զսպողականության քաղաքականություն, որը պահպանեց խաղաղությունը։

Իմ նախարարության շրջանում մենք որդեգրել էինք կոմպլիմենտար քաղաքականություն, որը կառուցված էր մի բառի վրա՝ փոխլրացում, որը նույնպես տվեց իր դրական արդյունքները։ Ուզում եմ ասել, որ խոսքը շատ կարևոր է ու սխալ խոսքը կարող է բերել պատերազմ, ճիշտ խոսքը կարող է նպաստել խաղաղության։ Հայ-ադրբեջանական բանակցություններում բեկում մտցնելու իմ առաջարկությունը կառուցված է հենց նման մոտեցումների վրա, այն փոփոխությունները, որ ես առաջարկում եմ, շատ նուրբ են, բայց ընկալելի թե՛ միջնորդների ու թե՛ հակառակորդների համար, որոշակի շեշտադրումների փոխոխություններով հնարավորոթյուն կուենանք բանակցությունները դնել բոլորովին այլ հունի մեջ»,-ասաց Օսկանյանը:

Նա նաեւ հավելեց. «Ես հիմա մտնելու եմ Փաշինյանի տրամաբանության դաշտ, այն ինչ ասելու եմ, իմը չէ, Փաշինյանինն է։ Ինչ է այսօր փորձում անել Փաշինյանը․ նա ասում է՝ ես պատրաստ եմ տալ Արցախը ի դիմաց նրա, որ ապահովում են ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ 29․ 800 քկմ-ն։ Բայց նրա մոտ նույնիսկ սա չի հաջողվում անել, որովհետև իր սկզբնակետը սխալ է եղել , այնտեղ ևս ինքը սխալ է խոսել։

Փաշինյանը այնքան է որակավորում տվել «ճանաչում եմ», «ընդունում եմ» տերմիններին, որ դրան երկրորդ մեկնաբանության հնարավորություն չի թողել։ Եթե նա ընդամենը ասած լիներ՝ ոչ թե «ճանաչում եմ», այլ «պատրաստ եմ ճանաչելու, եթե․․․», հավատացեք՝ Հայաստանը բանակցային ավելի լավ դիրքերում կլիներ ու կստանար այն, ինչ ուզում է ու Փաշինյանը ստորագրած կլիներ իր այդ երազած խաղաղության պայմանագիրը։ Բայց չի կարողանում անել դա, որովհետև սխալ է սկսել։ Երբ դու դեռ բանակցությունների չես գնացել, բայց ասում ես ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի մաս, դու քո հակառակորդին տալիս ես իր ցանկալի ամենամեծ պատառը»,- ասաց նախկին արտգործնախարարը։

Օսկանյանի խոսքով՝ իշխանությունները նույն սխալը թույլ տվեցին, երբ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ ասացին՝ «մեզ համար ընդունելի են դրանք», այնինչ, ըստ Օսկանյան կարելի էր ասել «մենք ի գիտություն ենք ընդունում այդ կետերը»։

«Սա վկայությունն է այն բանի, որ ոչ կոմպետենտության խնդիր կա և սրանից տուժում են ոչ թե մի խումբ մարդիկ, այլ մի ողջ ժողովուրդ, հայրենիքն է տուժում»,- ասաց նա։

Ըստ Օսկանյանի՝ ԼՂԻՄ-ի փաստի գոյությունը բանակցություների սեղանի վրա բերելը հնարավորությունների նոր դռներ է բացելու հայկական կողմի համար։

«Հարց եմ ուզում տալ Փաշինյանին՝ ինչու ինքնավարության հարց չեք բարձրացնում, եթե դու հոգեբանորեն պատրաստ ես Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դրանից հետո այդ մարդիկ, որ հազարամյակներով ապրել են այդ տարածքում, գոնե ինքնավարության կարգավիճակով իրավունք չունե՞ն այդտեղ ապրելու, գոնե դա արեք, ես չեմ կարող դա անել, բայց դուք կարող եք որովհետև այդ հարցը ձեր գրպանում է, ես 100 տոկոսով վստահ եմ, որ դա հնարավոր է անել»,- ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

դիտվել է 328 անգամ
Լրահոս
Պարզվում է թառահար Միքայել Ոսկանյանը հրաշալի տիրապետում է նաև վուվուզելին ու այսօրվանից ղեկավարում է վուվուզելահարների անսամբլը հրապարակում. Էրիկ Անթառանյան Խայտառակ վիճակ․հուրանոցից դուրս եկած քաղաքացուն ոստիկանները փորձում են տեղափոխել տուգանային հրապարակ (video) 9 քաղաքացի է բերման ենթարկվել, 6 ավտոմեքենա՝ տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք Կոնկրետ ասեք՝ ի՞նչ եք ուզում ասել, հրահրում եք բացարձակ աստիճանով, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է մնալու. Բագրատ Սրբազանը` ոստիկաններին Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք Էդ ու՞մ եք պաշտպանում, սուտասանի՞ն․ նահանջե՛ք․ Բագրատ Սրբազանը զգուշացրեց ոստիկաններին (video) «Արա՛, խի ես բրդում»․ կարմիր բերետավորները հրում ու քաշքշում են մարդկանց (video) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեքենաները մուտք են գործում Հրապարակ, ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացվել Լեզվակռիվ ոստիկանի և Գառնիկ Դանիելյանի միջև (video) Բախումներ՝ բերետավորների և քաղաքացիների միջև «Բա որտե՞ղ է, չե՞ք տեսնում այս ոստիկանական ուժերը». Բագրատ Սրբազան Փաշինյանին կհանդիպեմ միայն կալանավայրում․ Բագրատ Սրբազան (video) Մահացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը Չնայած ոստիկանների բռնի ուժին՝ քաղաքացիները դուրս չեն գալիս Հրապարակի երթևեկելի գոտուց (video) Հրապարակում իրավիճակը լարված է․ քաշքշուկ սկսվեց (video) Բրյուսովի ռեկտորն ու պրոռեկտորը հրահանգել են ուսխորհրդի «հախից գալ»․ 168․am «Այսպիսի օրակարգի սպասարկումը պատշաճում է միայն թշնամուն»․ Արթիկի թեմի առաջնորդ Ո՞վ է «կաթողիկոսին Սարդարապատ չթողնել» օպերացիայի դիրիժորը և ի՞նչ անցյալ ունի նա. Mediahub.am Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, մենք պատրաստ ենք հուշել. Սամվել Կարապետյան Ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Կառավարության մոտ (video) Գագիկ Ծառուկյանն, իրոք, Բագրատ Սրբազանին հյուրընկալել է իր տանը, քննարկվել են աղետից տուժած բնակավայրերին աջակցելու հարցեր Սև բերետներն ու վահանավորներն արդեն կառավարության դիմաց են, սպասում են ակցիային (video) Կապանում բախված երկու ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է Ոչ միայն կոչում, այլեւ պաշտոն. Հայկ Բաբայանին խոստացել են Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը Դիանա Գասպարյանի սկեսուրի ապօրինի գույքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ԿԿՀ-ն դիմել է դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am