«Արյան ագարակը ինքնասպանությունից առաջ»

Մայիսի 25-ին Գ․Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Գրքի երևանյան 6-րդ փառատոնը։Փառատոնի շրջանակներում կայացավ խորհրդահայ գրող Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդեսը։«Ակեղդամա» հողի մի կտոր է,որ հրեաները գնեցին իբրև գերեզմանատեղի՝ Քրիստոսի «արյան գնով»։Թարգմանաբար նշանակում է արյան ագարակ,հենց այդպես էլ կոչվել է երրորդ վեպը։

Հեղինակը սկսել է գրել վեպը 1960-ական թթ. ՊԱԿ-ի բանտերում և գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Վեպի գլխավոր հերոսի, որ մեծ մասամբ ինքը հեղինակն է, աչքերով բացահայտվում է գուլագյան դաժան իրականությունը: Սարգսյանը, խրախուսված Վասիլի Գրոսմանի հետ հանդիպումից գրել և բացահայտել Խորհրդային Գուլագի մասին ճշմարտությունը, վեպի առաջին տարբերակն ավարտում է 1964-ին, որը հաստատվում է հրատարակության խրուշչովյան ձնհալի այս վերջին տարում: Վերջին պահին, սակայն, վեպը դուրս է հանվում հրատարակությունից, բայց Սարգսյանը շարունակում է աշխատել մինչև իր ինքնասպանությունը 1987 թ.:

Նախագիծն իրականացրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը Վաչե Սարգսյանի ընտանիքի աջակցությամբ:

Հետազոտության հեղինակը գրականագետ Սիրանուշ Դվոյանն է,որը առաջին անգամ,երբ կարդացել է վեպը տարօրինակ տպավորություն է ունեցել։ Ասում է՝ լավ գեղարվեստական գործ չէր,որովհետև իր իմացածի չափանիշներին չի համապատասխանել,սակայն այն նոր մարտահրավեր է եղել գրականագետի համար։«Այն նոր մարտահրավեր էր՝ գրականությունն ինչպես են ըմբռնում,նոր ձևավորված գեղարվեստականության չափանիշները ուղղափառորեն կիրառելով, թե ականջալուր լինել այս հեղինակը ինչ է արել ի վերջո և փորձել իր արածի կոնտեքստում տեսնել այն արժանիքները, որը որ բերում է այս տեսակ գրականություն»։

Գրքի խմբագիր Նարե Սահակյանը ներկայացրեց գրողի ձեռագրի առանձնահատկությունները։«Գրողը յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել ժամանակաձևերին,որը անընդհատ խախտվում է։Հեղինակը միջակետը համարել է վերջ,սակայն վերջակետերից ևս չի խուսափել։Նա ունի նաև բազմակետեր,որոնք ձգվում են ամբողջ էջով մեկ»,-ասում է Նարե Սահակյանը ,ապա հավելում,որ դրանք հնարած կետադրական նշաններ են,որոնք կարեղ են տեսքստի մեջ որոշակի դադար նշանակել։

Լիլիթ Մուրադյան

դիտվել է 778 անգամ
Լրահոս
Ինչ են քննարկել Էրդողանն ու Ալիևը՝ Անկարայում․ մանրամասներ «Կառավարության հրաժարականի» ուղերձով արտահերթ նիստը կկայանա Ադրբեջանը դիմում է ստախոսության՝ ցույց տալու, որ օկուպացված հայկական եկեղեցիները կանգուն են Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել 74-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է Չգիտեմ ինչ է տեղի ունենում. Բագրատ Սրբազանը՝ Իշխան Զաքարյանի որոշման մասին Մեդվեդևը Մակրոնին և Շոլցին խորհուրդ է տվել հրաժարական տալ ու գնալ պատմության աղբանոցը Փաշինյանը մի «իզմ» ունի՝ «աթոռիզմ». Էդուարդ Շարմազանով Ես դեմ եմ եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանն ընտրվեր․ Վիտալի Բալասանյան Հունիսի 12-ին՝ ժամը 3-ին, հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում․ եթե այդ օրը շատ լինենք՝ բոլոր հարցերը հանգիստ լուծվելու են․ Բագրատ Սրբազան ՀՌՀ֊ի Տիգրա'ն, ցուցարարներին ցույց տված միջնամատդ կմտցնես ընտանիքիդ անդամների հետույքները (տեսանյութ) Վրանային հանգրվանը մնալու է այստեղ, բայց ամիսներով չի մնալու․ վաղվանից գործողություններ ենք իրականացնելու․ Բագրատ Սրբազան Մինչև 2022 թ-ի վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել․ Բալասանյան ՀՌՀ նախագահը միջնամատ ցույց տվեց, սադրեց ու «անասուն» անվանցեց քաղաքացիներին. video Ինչու էր ԱՄՆ դեսպանը ԱԺ եկել Առաջարկը մերժվեց, բայց իրավունքի ուժով արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին․ Սեյրան Օհանյան Իրենք բացի ադրբեջանական պահանջները բավարարելուց, ուրիշ ոչինչ չեն կարողանում անել. Գառնիկ Դանիելյան Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին Վարչապետը հայտնել է հրաժարականի մասին Մաշտոցի պողոտայում կատարած դանակահարության համար մեղադրանք է ներկայացվել 20–ամյա երիտասարդի. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am