էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Վարդևանյան. video
Խոսում են՝ ՀՀ-ում ժողովրդից որեւէ թաքուն պրոցեսներ չպետք է տեղի ունենան, էլ թաքունը ո՞րն է, եթե մենք պարզում ենք միայն Թուրքիայի միջազգային հանցագործ նախագահ Էդրողանից, որ ՀՀ վարչապետը փորձում է հանդիպումներ ունենալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Ես կկարծեի, որ այդ սեղանին նստած պետք է խոսվեր մի բանի մասին, որ ՀՀ գլխավոր դատախազը կայացրել է որոշում՝ ձերբակալելու բոլոր այն մարդկանց, որոնք, այդ ադրբեջանական անհասնականալի ծագման անձինք ապօրինաբար գտնվում են ՀՀ սահմանների ներսում։ Պետք է խոսեր, երբ մեր բոլոր ռազմագերիներին արդեն վերադարձրած կլինեն, միգուցե գլխավոր դատախազը կփոխի իր որոշումը՝ ՀՀ-ում գտնվող այդ ադրբեջանցիների ձերբակալման մասին»,- ասաց նա: