Արտակարգ դեպք՝ Երևանում. կրակոցներ են արձակվել 18-ամյա հղի կնոջ «Chrysler»-ի ուղղությամբ

Հոկտեմբերի 25-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 05:40-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 25-ամյա Կառլեն Ն.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Ղափանցյան փողոցի իր տնից:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 06:00-ին մեկ այլ բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել Արաբկիրի ոստիկանություն, որ «ճակատի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 18-ամյա Անգելինա Հ.-ն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Քանաքեռ ԳԷս»-ում:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ժամը 03:00-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Ղափանցյան փողոցում փակել են Անգելինա Հ.-ի վարած Chrysler մակնիշի 50 TՏ 900 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո անհայտ ավտոմեքենայի միջից ուղևորը դուրս է եկել և ողորկափող որսորդական հրացանով կրակել է Chrysler ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով էլ Կառլեն Ն.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Արդեն դեպքի վայր են ժամանել ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Միրզոյանի, Գալուստ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 1 կրակված և 1 չկրակված փամփուշտներ, ավտոմեքենայի մեջ էլ՝ արնանման հետքեր:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Գ. Ղազարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

դիտվել է 2093 անգամ
Լրահոս
Դուք էլ որպես ինչ եք բուտաֆորիայի պես ծանրացել մեր վզին՞ Նմաններին պաշտոն է տվել, որ տարածքները բանտիկով հանձնի Ադրբեջանին Էս թարգմանեք ադրբեջաներեն ու տարածեք նախկին հայկական պետական լրատվամիջոցներով Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին․ Հայտարարություն Սյունյաց թեմից Խստագույնս դատապարտում ենք ոստիկանական ուժերի ամբարտավան և ապազգային վարքագիծը․ Գուգարաց թեմ «Անարգանք է ողջ քրիստոնյա հայության համար»․ Սփյուռքի թեմակալ առաջնորդները դատապարտել են Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Հայրապետի և եկեղեցականների նկատմամբ պահվածքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղի վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ Բերդի ոստիկանապետը պարգևատրվել է լրագրող Անի Գևորգյանին Բաղանիսի դպրոցից հեռացնելուն մասնակցե՞լու համար Հունիսի 1-ից փոխվում է D տեսակի վիզայի դիմում-հայտի համար նախատեսված գումարի չափը. Լեհաստանում ՀՀ դեսպանություն Խայտառակ բեմականացման բոլոր մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության. ՀՅԴ Բյուրո Կաթողիկոսի այցը նախապես համաձայնեցված էր և հայտնի էր պետական կառույցներին. Հովակիմ եպիսկոպոս Սրանք մարդկային ու բարոյական ոչինչ չունեն․ Գառնիկ Դավթյան Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության գործողությունները Ըստ Փաշինյանի՝ Աննա Հակոբյանը խրախճանքով սփոփել է զոհվածների ծնողներին Ալիևի հայտարարությունը ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները․ Ստեփան Դանիելյան Արցախից բռնի տեղահանված 1437 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն․ ՆԳ փոխնախարար Ե՞բր է Էդոն ս․․․ր լինելու հարազատ Ադրբեջան Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտել է Կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները Լոռու մարզպետարանը նախապես տեղյակ էր վարարումների մասին․ Ահազանգ Նիկոլի պատճառով մարդկանց 6 ժամ պահել են քաղմասում․ Գեղամ Մանուկյան (video) ՇՏԱՊ․ 38 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին ուժով նստացնում են ինքնաթիռ (video) Դուք պիտի պարզաբանում տաք՝ ինչու՞ եք փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ․ հարց՝ փոխոստիկանապետին (video) Ուրեմն էդ փնթի «ղուշբազը» ինձ պիտի բարոյականություն սովորեցնի՞․ Արմինե Ադիբեկյան (video) Երեկ Նիկոլը Վեհափառին ասաց՝ վե՛րջ, ես չկամ (video) Այն, ինչ անում է Բագրատ Սրբազանը՝ հրաշք է․ Նիկոլի հարցը լուծելու են․ Հարութ Սասունյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am